Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 39-ամյա Արմեն Ասլանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 QF 808 համարանիշի ավտոմեքենայով Քարկոփ-Ճոճկան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ոլորանին շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումն ու հետ ընթանալով՝ մոտ 40 մետր բարձրությունից ընկել ցած՝ հայտնվելով ճանապարհի ներքևի հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: ՃՈ 2-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը