Լավաշը կդնեն թեկնածուի պատկերով տոպրակի մեջ, վրան էլ կգրեն՝ ոչ միայն հացով. Փաշինյանը ընտրակեղծարարների մասին

Կառավարությունն օգոստոսի 30-ի իր նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին, որով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառք տալը, ստանալու եւ այլ ընտրախախտումների համար:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարությունը կառավարությունը հանձն է առել ապահովելու ազատ ընտրություններ եւ հասարակության շրջանում բարձրացնել վստահությունն ու հավատը ընտրական ինստիտուտի հանդեպ, եւ դրա համար նախաձեռնվել են այս փոփոխությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս փաթեթի ընդունումը՝ նկատելով, որ սրանով բացառելու են ընտրակաշառք երեւույթը. «Այս առումով Երեւանի ավագանու ընտրությունները շատ կարեւոր քննություն է մեզ համար եւ մենք այդ քննությունը պետք է գերազանց ստանանք»: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նշված է, թե ընտրակաշառք չեն համարվելու ընտրությունների համար նախապատրաստված հուշանվերները: «Նախկինում ընտրությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ԿԸՀ-ն այսպիսի քարոզչանյութերի վերահսկողություն չի կարողանանում ունենալ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց նշել. «Ձեր ձեւակերպումից երեւում է, որ արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացի կուսակցության կամ թեկնածուի անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անունը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների:  Ես ասեմ, որ մեր պատմական փորձը հաշվի առնելով՝ երեք հազար դրամը բավականին գումար է կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար. կամ ենթադրենք՝ երեք հազար դրամ դնեն տոպրակի մեջ կուսակցության նշանով բաժանեն, կամ երեք հազար դրամով դիզվառելիք թեկնածուի պատկերով: Ձեւակերպումը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը: Եկե՛ք չթերագնահատենք ընտրակեղծարարների կրեատիվ միտքը»: Նա խորհուրդ տվեց հստակ նշել, որ խոսքը գրիչի, բուկլետի, նախընտրական գլխարկի, շապիկի եւ նմանատիպ ապրանքների մասին է:  

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am