Դպրոցների ապաքաղաքականացումը՝ կենսական հարց

Արարատի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացած ամենամյա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բացելով ավանդական խորհրդակցությունը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է նախարարին ու կրթության ոլորտի ներկայացուցիչներին, շնորհավորել նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ կրթական հաստատություններից ակնկալում է լուրջ բարեփոխումներ ու բովանդակային փոփոխություններ, որոնք նախ և առաջ միտված կլինեն արժանապատիվ քաղաքացիներ կրթելուն ու դաստիարակելու: Օգոստոսյան հերթական խորհրդակցությունը նախորդներից տարբերվել է ոչ ավանդական շեշտադրումներով և կրթության որակի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերի ուղենշմամբ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը շեշտել, որ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը կարևոր է ուսումնական նախորդ տարին ամփոփելու և նոր անելիքները նախանշելու համար: Այնուհետև Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ոչ միայն կարձանագրեն դրական փոփոխություններ, այլև թույլ կտան քայլել բոլորովին նոր ու հեռանկարային ճանապարհով: Կրթության և գիտության նախարարը կենսական է համարել դպրոցների ապաքաղաքականացումն ու շեշտել, որ նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ որդեգրել է դպրոցները քաղաքական գործընթացներից դուրս մղելու ու կլանային ազդեցություններից ազատելու քաղաքականություն: Խոսելով նոր ուսումնական տարվա անելիքներից՝ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցական ուսումնական ծրագրերի թարմացմանը, դպրոցների տնօրենների ու կառավարման խորհուրդների ընտրական գործընթացների թափանցիկությանը, դրամահավաքության դեմ պայքարին, դպրոցական համազգեստի՝ ոչ պարտադրված ընտրությանը, ինչպես նաև պարտադիր պայման համարել կրթական հաստատության լիցենզիայի առկայությունն ու ավարտական քննությունների միասնականության սկզբունքը: ՀՀ ԿԳ նախարարն իր խոսքը եզրափակել է կրթության որակի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանելուն ուղղված կոչով:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am