Այսօր ՀՀ կառավարության նիստին ընդունվեց, Արդարադատության նախարարի կողմից ներկայացված օրենքի մի նախագիծ, համաձայն որի կքրեականացվի ընտրակաշառքի տալը կամ վերցնելը, որոշման նախագիծն կուղարկվի խորհրդարան:Զեկուցող ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վտսահությունն ու հավատը: Այս առնչությամբ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:
«Այս փաթեթի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում», — ասաց Արտակ Զեյնալյանը:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը