Քարոզչության եթերային գները

«Փաստ» օրաթերթը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել է Երևանի ավագանու 2018 թ. սեպտեմբերի 23–ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Հեռուստատեսություններից «Հ3»–ը յուրաքանչյուր կուսակցության համար սահմանել է օրական ամենից երկար քարոզչաժամանակը՝ 30 րոպե: Ընդ որում, մեկ րոպեի դիմաց այս հեռուստաընկերությունը կուսակցություններից կպահանջի 50 հազար դրամ: Հեռուստաընկերություններից ամենից մատչելի սակագներ են սահմանել «Արարատ» և «21TV» հեռուստաընկերությունները, համապատասխանաբար՝ 8400 և 8000 դրամ մեկ րոպեի համար: Ընդ որում, եթե «Արարատ» հեռուստաընկերությամբ քարոզչաժամանակահատվածը սահմանվել է երեկոան 18:30–ից մինչև 20:30, ապա երկրորդում՝ 12:00–22:00–ն: Հանրային հեռուստաընկերության եթերով քարոզարշավ իրականացնել ցանկացող քաղաքական ուժերը մեկ րոպեի դիմաց կվճարեն 48 հազար դրամ: Հեռուստաընկերություններից միայն «Հ2»–ն է, որ քարոզարշավի համար երկու սակագին է սահմանել: Կիրակի օրերին մեկ րոպեի արժեքը կկազմի 30 հազար դրամ, իսկ մյուս օրերին՝ կրկնակի թանկ՝ 60 հազար դրամ: Հայաստանում գործող ռադիոընկերություններից միայն վեցն են որոշել իրենց եթերում քարոզարշավ հնչեցնել: Դրանք են՝ Հանրայինը, «Ռադիո Մարշալ»–ը, «Ռադիո Վան»–ը, «Ռուսսկոյե ռադիո»–ն, «Հայ էֆէմ»–ը և «Ռադիո Հայ»–ը: «Ռադիո Վան»–ն ու «Ռուսսկոյե ռադիո»–ն մեկ րոպեի դիմաց սահմանել են ամենաբարձր սակագինը՝ 3000 դրամ, «Հայ էֆէմ»–ը և «Ռադիո Հայ»–ը՝ ամենացածր՝ հազարական դրամ, «Ռադիո Մարշալ»–ը՝ 2500, իսկ Հանրայինը՝ 2000 դրամ: Այս վեց ռադիոընկերություններից «Հայ էֆէմ»–ը և «Ռադիո Հայ»–ը քարոզարշավի համար իրենց եթերաժամից յուրաքանչյուր քաղաքական ուժի կտրամադրեն մինչև 60 րոպե, իսկ մյուս չորսը՝ 20–ական րոպե:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am