«Հայկոն և Մկոն թող ինձ այլևս չզանգահարեն». Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանը մեկն է ում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում ներկայացնելու կարիք չկա. նրան ճանաչում է յուրաքանչյուրը։ Ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ և հեռուստահաղորդավար, հայտնի Comedy Club շոուի համապրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար, «Նաշա Russia» և «Ծիծաղ առանց կանոնների» հայտնի հեռուստանախագծերի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային` պատասխանելով սադրիչ և հետաքրքրաշարժ հարցերի։ — Հայաստանում ապրող և հանդես եկող ո՞ր հումորիստին եք համարում ամենալավը։ Արդյոք կվերցնեի՞ք նրան Comedy Club։ — Հասկանում եմ, թե ինչու եք ինձ այդ հարցն ուղղում, և հենց նման ձևակերպմամբ։ Հայ հումորիստներից ոչ մեկի Comedy Club երբեք չեմ վերցնի։ ՏՆՏ-ում ինձ մրցակիցներ պետք չեն։ Այդպես էլ գրեք։ Հայկոն և Մկոն, որոնց ճանաչում և սիրում են Հայաստանում, բացի այդ ես նույնպես նրանց հիանալի մանրապատումների մեծ երկրպագուն եմ, թող ինձ այլևս չզանգահարեն։ Իսկ Գարիկն ու Արամը, որոնք նոր ֆորմատի հումորիստներ են, սրամիտ և շատ լավ տղաներ, թող մոռանան հեռախոսահամարս։ Իսկ մեր սիրելի Հրանտ Թոխատյանը` դրամատիկ դերասան և հիանալի երգիծաբան, ընդհանրապես թող իմ հասցեն մոռանա։ Իսկ Աշոտ Ղազարյանը, մեր սիրելի Աշոտ Սուրենովիչը` բոլոր սերունդների կուռքն ու հումորի մաեստրոն, թող նույնպես ձեր միջոցով չակնարկի Comedy Club գալու մասին։ Մենչը նույնպես, որին ինչպես ես, այնպես էլ մի շարք հեռուստադիտողներ, շատ ենք սիրում, թող Comedy-ին մասնակցելու միտքը գլխից հանի։ ՈւՀԱ-ի ԵրԲԻ թիմն էլ` հումորի մեր ուսուցիչները, թող իմանան` մենք անշնորհակալ աշակերտներ ենք, Comedy Club որևէ մեկին չենք վերցնելու։ Հ.Գ. Իսկ եթե լուրջ, ապա մի շարք հայ հումորիստներ տարբեր տարիներ Երևանից մեզ մոտ են եկել և հաջողությամբ ելույթ ունեցել Comedy Club-ում։ Մենք միշտ սպասում ենք նրանց, և մեր բեմը միշտ բաց է նրանց համար։ — Ո՞ւմ կատակներն են ավելի հզոր` ձեր, թե՞ ձեր կնոջ` Ժաննայի։ — Անկեղծ ասած, մեր հումորը շատ տարբեր է։ Իմ հումորի զգացումը, եթե այդպես կարելի է ասել` հեռուստատեսային է, հղկված է պրոֆեսիոնալ բեմական գործունեության համար, իսկ Ժաննան սուր, դիպուկ, ծավալուն, «ամսագրային» հումոր ունի և, որն ամենազարմանալին է աղջկա համար` բացարձակ խիստ և տղամարդկային։ Ժաննան երկու տարի է ինչ սրամիտ պատմվածքներ է գրում և իսկապես բավական ծիծաղելի գրառումներ կատարում. մտեք Ինսթագրամի նրա էջ և ինքներդ գնահատեք նրա հումորը։ Ուզում եմ հաճույքով մի գաղտնիք բացել` Մոսկվայում աշնանը լույս կտեսնի նրա առաջին գիրքը։ Իսկ ես ստեղծագործական գործունեության 25 տարիների ընթացքում ոչ մի գիրք չեմ գրել։ Եվ ո՞ւմ կատակներն են ավելի հզոր։ — Ո՞վ ավելի լավ կվարեր Բատրուտդինովի հարսանիքը, դուք, թե՞ Պետրոսյանը։ — Բնականաբար, Եվգենի Պետրոսյանը։ Չէ՞ որ նա է եղել «Кривое зеркало», «Аншлаг!» և «Смехопанорама» ծրագրերի հաղորդավարը, իսկ բոլոր այս խոսքերը հստակ նկարագրում են Բատրուտդինովի ապագա հարսանիքը։ — Պավել Վոլյային ո՞ր մեղքի համար Երևան չբերեցիք։ — Որովհետև նույնիսկ կտտանքներից հետո Պավել Վոլյան հրաժարվում է իր ազգանվան վերջում «ն» տառն ավելացնել։ Իսկ եթե անկեղծ, ապա դա ապատեղեկատվություն է, Վոլյան գալու է Երևան և փայլի Comedy Club-ի բեմում։ Այլապես, կկորչենք առանց մեր Պողոս Վոլյանի։ Աղբյուր՝ armeniasputnik.am

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am