Ջորջ և Ամալ Քլունիները թողարկել են վիճակախաղ
Դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, երկուշաբթի համացանցում թողարկել են վիճակախաղ, որի հաղթողը կկարողանա ապրիլին Լոս Անջելեսի իրենց տանը հյուրընկալվել՝ հայտնում է TASS-ը: Վիճակախաղին մասնակցելու համար պետք է գրանցվել, վճարել նվազագույն 5 դոլար: Ակցիան անցկացվում է հաջակցություն Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի, ում նախընտրական հիմնադրամը կստանա վիճակախաղից ստացված բոլոր միջոցները: «Ամալն ու ես ապրիլի 16-ին Հիլարիի հետ կհավաքվենք Լոս Անջելեսի մեր տանը, և մենք պատիվ համարեցինք ձեզ նույնպես այնտեղ տեսնել,- ասում է Քլունին վիճակախաղի գովազդում, որը ներկայումս տարածվում է համացանցում և սոցցանցերում:- Պարզապես գրանցեք ձեր անունը՝ հաղթելու համար մեր տանը լինելու հնարավորությունը»: «Լավ նորությունն այն է, որ պատրաստողը ես չեմ լինի»,- նշում է նա: Մասնակիցները կարող են Քլինթոնի՝ վիճակախաղի հիմնադրամ ուղղել տարբեր գումարներ՝ նվազագույն 5-10 դոլարից մինչև առավելագույն 2.700 դոլար:
