Ստամբուլում իտալուհու են ձերբակալել
Իտալիայի քաղաքացի Ջովաննա Լանցավեկյան շաբաթ օրը Ստամբուլում ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու մեղադրանքով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: Տեղեկությունների համաձայն՝ 24-ամյա իտալուհին, որը մի քանի օր առաջ էր ժամանել Թուրքիա, ձերբակալվել է շաբաթ օրը երեկոյան, Ստամբուլի սրճարաններից մեկում: ՔԱԿ-ի օգտին նրա կողմից իրականացված քարոզչության վերաբերյալ մեղադրանքները հիմնվում են սոցիալական ցանցերում նրա հաղորդագրությունների վրա, որոնցում, մասնավորապես առկա են քուրդ զինյալների լուսանկարներ: Ըստ «Ansa» գործակալության հաղորդած տվյալների՝ այժմ Լանցավեկյան գտնվում է Ստամբուլի՝ արտասահմանցիների ժամանակավոր կալանատեղիում և սպասում է Իտալիա արտաքսելուն: Ինչպես հայտնի է, ՔԱԿ-ը պայքարում է Թուրքիայում քրդերի քաղաքական իրավունքների և Քրդական ինքնավարության հաստատման համար:
