Նոր կարգավիճակում շատ ավելի արդյունավետ բարձրաձայնելու և լուծելու լծակներ կունենամ. Գայանե Աբրահամյան

Լրագրող, «Հոդված 3» ակումբի հիմնադիր և տնօրեն Գայանե Աբրահամյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է մեր սիրելի գործընկերը: «Սիրելի ընկերներ, պատիվ ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և այն աշխատանքն ու ծրագրերը, որ իրականացնում էի, որպես լրագրող, վերջին տարիներին նաև որպես հասարակական կառույցի ղեկավար, հույս ունեմ, առաջիկայում իրականացնել նաև որպես ավագանու անդամ: Լրագրողի համար սա չափազանց պատասխանատու որոշում է, որին դժվարությամբ հանգեցի, սակայն կարծում եմ, որ այն բոլոր հիմնահարցերը, որոնք տարիներ շարունակ եղել են իմ ուշադրության կենտրոնում՝ հանրային տարածքների ու այգիների անխնա ոչնչացում, քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղում, տրանսպորտային խնդիրներ, քաղաքային բյուջեի մսխումներ ու քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերի բացակայություն, կոռուպցիոն անծայր շղթաներ, կրթության իրավունքի իրացման անհամաչափ հասանելիություն, քաղաքի իրական մատչելիություն ու ներառականություն, պոլիկլինիկաների անմխիթար վիճակ, աղբահանություն ու բազմաթիվ այլ հիմնահարցեր, հնարավոր նոր կարգավիճակում շատ ավելի արդյունավետ բարձրաձայնելու և լուծելու լծակներ կունենամ: Առաջիկա ընտրություններն առաջին փորձաքարն են դառնալու ընտրական նոր մշակույթի, քաղաքական պայքարի նոր սկզբունքների՝ ընտրակաշառքներից, վարչական ռեսուրսից ու ճնշումներից զերծ, որտեղ պայքարի են դուրս գալու ոչ թե ընտրակեղծարարները, հանրային կարծիքի մանիպուլյացիաների վարպետները, այլ քաղաքական օրակարգեր, մտքեր ձևակերպողներն ու հստակ, իրատեսական ծրագրեր ներկայացնողները: Մայրաքաղաքի բնակիչներն այս անգամ իրապես ընտրություն են կատարելու, ոչ թե պարզապես մասնակցելու են քվեարկությանը, ընտրություն են կատարելու ոչ թե ասֆալտի ու ընտրակաշառքի միջև, այլ՝ ծրագրերի ու պատրաստված թիմի, և վերջապես, մայրաքաղաք Երևանը ղեկավարվելու է ոչ թե «նշանակված» մեկ անձի, այլ՝ ընտրված ավագանու պատշաճ վերահսկողությամբ և պատրաստված թիմի կողմից: Հաջողություն բոլորիս, արդար ու թափանցիկ ընտրություններն ամրապնդելու են հեղափոխության արժեքներն ու առկա մարտահրավերները հաղթահարելու նոր ներուժ են տալու»,- գրել է նա:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am