Ֆեդերիկա Մոգերինիի պատասխանը Արմեն Աշոտյանին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը գրավոր պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն հարցին: Արմեն Աշոտյանը, որպես Արևելյան գործընկերության EURONEST խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, հուլիսի 9-ին գրավոր դիմել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն՝ (EUROPEAN EXTERNAL ACTION SERVCE) միջազգային և եվրոպական ինստիտուտներում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների և դրա դեմ պայքարի առնչությամբ և ստացել պատասխան: Facebook սոցիալական ցանցի իր էջում Արմեն Աշոտյանը տեղադրել է գրավոր հարցն ու պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարց. Ինչպես գիտենք, քաղաքական կոռուպցիան լայնորեն տարածվում է բազմաթիվ ինստիտուտներում, և այս կապակցությամբ վերջին բացահայտումները ևս վկայությունն են առ այս՝ ամրագրված լինելով անգամ մի շարք հայտնի բանաձևերում: Այս համատեքստում Եվրոպական խորհուրդը և Եվրոպական հանձնաժողովն ինչպիսի առաջնահերթություններ են սահմանել:Պատասխան. Շնորհակալություն գրավոր հարցի համար՝ կապված քաղաքական կոռուպցիայի համատեքստում ԵՄ առաջնահերթությունների հետ: ԵՄ հակակոռուպցիոն ջանքերը կենտրոնացած են հետևյալ հիմնական սկզբունքների վրա՝ ԵՄ հորիզոնական և սեկտորալ հակակոռուպցիոն օրեսնդրության և քաղաքականության ակտիվացում, ԵՄ անդամ-պետություններում հակակոռուպցիոն գործունեության հետ կապված մոնիտորինգի իրականացում; ազգային մակարդակում հակակոռուպցիոն միջոցների իրականացմանն ուղղված աջակցություն՝ ֆինանասավորման, տեխնիկական օժանդակության և փորձի փոխանակման միջոցով; հակակոռուպցիոն քաղաքականւթյան համար ապացույցների քանակական բազայի բարելավում: ԵՄ գործունեության մասին պայմանագրի 83-րդ հոդվածը կոռուպցիան սահմանում է որպես «եվրո հանցագործություն»` թվարկելով այն առավել ծանր հանցագործությունների ցանկում, որն ունի անդրասահմանային չափումներ և որի սահմանման համար կարող են նշվել քրեական հանցագործությունների և սանկցիաների նվազագույն կանոններ: Վերջին տարիներին ԵՄ-ն ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք ուղղված են ԵՄ ֆինանսական հետաքրքրություների պաշտպանությանը խաբեություններից և կոռուպցիայից՝ ուժեղացնելով ադմինիստրատիվ և քրեական ընթացակարգերը, հիմնելով նաև Եվրոպական հանրային դատախազությունը: Նախաձեռնվել է նոր օրենսդրություն, որը նպատակ ունի ապահովել սառեցումները և կոնֆիսկացիոն օրդերների կատարումը, փողերի լվացման քրեականացումը, ԵՄ սահմաներից դուրս կանխիկ գումարների վերահսկողությունը, ինչպես նաև փողերի լվացման դեմ օրենսդրության ուժեղացումը: Վերջերս, ԵՄ-ն առաջարկել է դիրեկտիվ, որը կնպաստի օրինապահ մարմինների հասանելիությանը բանկային հաշիվների տեղեկատվությանը, ինչպես նաև օրինապահ մարմինների, ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակմանը՝ նպատակ ունենալով հայտնաբերել, հետաքննել որոշակի քրեական հանցագործություններ: ԵՄ-ն վերջերս նաև առաջարկել է դիրեկտիվ՝ տեղեկատվություն փոխանցող անձանց պաշտպանության հետ կապված: Ի լրումն, կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը հանդիսանում են Տնտեսական կառավարման հետ կապված Եվրոպական Սեմեստրային ցիկլի հիմնական տարրը, ինչը և հանդիսանում է ԵՄ և իր անդամ-պետությունների միջև տնտեսական քաղաքականության շուրջ հիմնական երկխոսությունը: Օրինակները ներառում են ԵՄ անդամ-պետությունների արված առաջարկները, որոնք նպատակ ունեն հաղթահարել ոչ արդյունավետ հանրային գանձումները, ուժեղացնել կանոնները՝ կանխարգելելու շահերի բախումները, վերանայելու կոռուպցիոն իրավախախտումների սահմանափակման օրենքները կամ էլ լուծելու առողջապահության ոլորտում ոչ ֆորմալ վճարումներին վերաբերող հարցերը»:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am