Չենք կիսում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը. Էդուարդ Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանի գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն: Այս մասին,  օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախաձեռնելը և երրորդ ժամկետ գնալը: «Այդ ընթացքում եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, քաղաքական կուսակցություններ, որոնք դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, եղել են գործիչներ, որ կողմ են արտահայտվել, եղել է հրապարակային քարոզչություն՝ կողմ և դեմ:  Ես կարող եմ վերահաստատել իմ և ՀՀԿ-ի կարծիքը, որ սահմանադրական բարեփոխումները եւ խորհրդարանական կառավարման անցնելու անհրաժեշտությունը կար, գտնում եմ, որ դա շատ դրական քայլ էր Հայաստանի ժողովրդավարության, ինչու չէ, նաեւ ազգային անվտանգության ուղղությամբ: Կարծում եմ՝ ժամանակը դեռ ցույց կտա, որ խորհրդարանական համակարգին ամբողջական անցումը բխում էր պետության անվտանգության եւ պետականության շահի գերակայությունից: Ժամանակ է պետք, որ դրանում եւս մեկ անգամ համոզվենք: Ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարեւոր հիմնավորումներով, որի մասին խոսել ենք: Սերժ Սարգսյանի առաջադրման պահով էլի եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 18-ի դրությամբ Սերժ Սարգսյանի այստեղ ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ ՀՀԿ-ն ընտրություններում ստացել էր քաղաքական մեծամասնություն եւ ըստ պառլամենտական համակարգի, մենք պետք է որոշեինք, թե ում ենք վստահում վարչապետի պաշտոնը: Ուստի հարգանքով վերաբերվելով երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում իր դիրքորոշումը: Սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»,- ասաց նա:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am