Նկարիչների միության ցուցասրահների մասնաշենքը՝ սկանդալի, քրեական գործի պատճառ է դարձել

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կեղծիք է համարում իր նկատմամբ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու հատկանիշով հարուցված քրեական գործը, որի համար հիմք է հանդիսացել նկարիչ Խաչիկ Հարությունյանի դիմումը: Խաչիկ Հարությունյանը պնդում է, որ Աղամյանը, առանց համագումարի հաստատման, Միությանը պատկանող Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնել է Էդուարդ Թախունցին։ Մինչդեռ Կարեն Աղամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ որևէ մեկին չի նվիրել այդ տարածքը, այլ ներդրողներին նվիրատվության կարգով փոխանցվել են Նկարիչների միության ցուցասրահային շենքի այն վերնահարկերը, որոնք ներդրող ընկերությունն է կառուցել, իսկ Էդուարդ Թախունցը եղել է այդ ընկերության ներդրողներից մեկը։ Ներդրող ընկերությունը առաջարկել է քանդել ցուցասրահային շենքը և Միության ցանկությամբ կառուցել նույն մակերեսով նոր շենք՝ երկու ցուցասրահով և վերանորոգել վարչական շենքը։ Նկարիչների միությունն ընկերությանը թույլատրել է ցուցասրահային շենքի վերևի հատվածում հավելյալ 2,5 հարկ կառուցել, իսկ հետագայում այն փոխանցել ընկերությանը։ Սա այն տարածքներն են, որը մենք չենք էլ ունեցել, դա այն տարածքներն են, որը ներդրողը օգտագործել է իր շահի համար։ Մենք թույլատրել ենք վերևի հատվածում, մեր օդը փաստորեն, օգտագործեն այդ ներդրողները, և երբ ամբողջ շինարարությունը ավարտվում է և մեր պահանջները բավարարվում են, այսինքն՝ երբ ունեցանք այն, ինչ ուզում էինք, մի բան էլ ավել, ինչ ունեինք, իրենց բաժինը, որպես ներդրողի, հանձնել ենք իրենց։ Այ էդ պահը, որ մենք հանձնել ենք, մեր հարգարժան օպոնենտը՝ Խաչիկ անունով մեկը, որը, կարծեմ, քաջ տեղյակ է այս ամեն ինչից, բայց վիրավորված է, երևի, ինչ-որ հարցերում, այսպիսի քայլեր է անում»: 20 տարի Նկարիչների միության նախագահի պաշտոնը զբաղեցնող Աղամյանը պնդում է՝ իր ղեկավարության օրոք միության շենքի վիճակը միայն բարելավվել է և ընդարձակվել․- «Այն տարիներին, որ ես նկարիչների միության նախագահ եմ, մեր շենքի մակերեսները ավելացել են, այլ ոչ թե պակասել են։ Եվ դա փաստ է։ Եթե դա կա, ինչպիսի՞ յուրացման մասին է խոսքը»: Աղամյանը նկատում է՝ նախագահի ընտրությունները մոտենում են, աղմուկ բարձրացնողները ցանկանում են Նկարիչների միության նախագահի պաշտոնում այլ մարդու տեսնել։ Ամբողջությամբ՝ azatutyun.am

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am