Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը։ Դուք պատրաստվում եք Ձեր կուսակցությունո՞վ հարթակ գալ, թե՞ ինչ-որ կոալիցիա կլինի։ -Ես հարցը թողել եմ բավականին բաց։ Հասկանում եմ, որ կարող եմ լուրջ համախմբող կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այսօրվա խնդիրները։ - Իսկ ինչպե՞ս եք Դուք տեսնում ներկայիս իրավիճակը։ Այժմ այսպես է դասավորվել Հայաստանի քաղաքական դաշտը. կա նոր վարչապետ և նոր կառավարություն, ովքեր իշխանության են եկել մայիսյան իրադարձություններից հետո։ Այո, հնարավոր է, նրանք բավարար փորձ չունեն, սակայն կառավարման բոլոր մեխանիզմները և լծակներն աշխատում են։ Եվ կա խորհրդարան, որը սպասողական դիրքորոշում ունի։ Արդյ՞ոք սա քաղաքական դաշտում բախման չի հանգեցնի։ Ինչո՞վ կարող է ավարտվել այս ամենը։ Եվ ի դեպ, խորհրդարանը ինքնալուծարվելու ցանկություն չունի... - Ինչու՞ լուծարվել, ինչի՞ համար։ Իրավիճակը չափազանց հետաքրքիր է։ Ես ուշադիր հետևում եմ։ Շատ մեղմ է ասված «իշխանությունների փորձի բացակայություն»։ Պատկերացրեք իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե ինչպես են նրանք տեսնում երկրի կառավարումը։ Հենց վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարվում է այն մասին, որ Հայաստանում դե ֆակտո ստեղծվել է կառավարման նոր համակարգ: Պետական կառավարում։ Եվ հեղափոխական հրապարակը հայտարարվում է ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին։ Ես ցիտում եմ, սա կատակ չէ։ Մեր սահմանադրությունում այդպիսի բան չկա։ Այդպիսի հասկացություն, որ հրապարակը դառնա բարձրագույն մարմին։ Հետո, հենց իրենց տեքստով, - Կառավարությունը հաշվետու է այդ հրապարակին։ Եվ ներքին քաղաքական ու տնտեսական բոլոր կարևորագույն հարցերը կքննարկվեն այդ հրապարակում, ու որոշումները կկայացվեն այդ հրապարակում։ - Դուք հնարավոր չե՞ք համարում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչպես և շատ քաղաքական գործիչների, պարզապես պոպուլիզիմի տարրեր կան։ - Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է, որի հետևանքները, ինչպես ինձ է թվում, երկար ժամանակ կսահմանափակեն երկրի զարգացումը։ Ես նույնիսկ մտածեցի, հետաքրքիր է, իսկ էլեկտրաէներգիայի, ջրի, կենսաթոշակի, աշխատավարձի թվերը, հարկային օրենսգիրքը նո՞ւյնպես կքննարկեն այդ հրապարակում, դա շատ հետաքրքիր կլինի, շատ հետաքրքիր պատկեր, այսինքն՝ սա ոչ միայն փորձի բացակայության հարց է, սա ամբողջապես չհասկանալ է, թե ինչ է կառավարման պետական մեխանիզմը, ինչ է իշխանությունների բաժանումը, ինչ են գործադիր և օրենսդիր իշխանությունը, նրանց փոխհարաբերությունները։ - Եվ, այդուհանդերձ, Փաշինյանի վստահության ցուցանիշը, ըստ հարցումների, մոտ 80 տոկոս է։ - Ես չգիտեմ՝ որտեղից եք դա վերցրել, ես այդպիսի տեղեկություններ չունեմ։ - Այսինքն, Դուք մտածում եք՝ թվերն ա՞յլ են։ - Ես ենթադրում եմ, որ կա հեղափոխական էյֆորիա, վստահ եմ, որ էյֆորիայի վարկանիշը բավականին բարձր է, իհարկե, ոչ 80, ավելի ցածր։ Կա հեղափոխական էյֆորիա, սակայն դրա հետ միասին ես հասկանում եմ, որ այդ էյֆորիան չի կարող երկար տևել։ Դուք գիտե՞ք հեղափոխության թեկուզ մեկ օրինակ, որից հետո մարդկանց կյանքը ավելի է լավացել։ Օրինակ բերեք։ - Դե, ինչ-որ երկրներում եղել են բարեփոխումներ, որոնք օգտակար են եղել հանրությանը։ - Լավ, վերցնենք թեկուզ վերջին 10-20 տարիները, տվեք գեթ մեկ հեղափոխության օրինակ, որը լավացրել է մարդկանց կյանքը։ Միգուցե Եգիպտո՞ս, Թունի՞ս, միգուցե Սի՞րիա։ Գուցե դա Լի՞բիան է... մարդկանց կյանքը բազմակի վատացավ, բազմակի։ Միգուցե Ուկրաի՞նան։ Տարածքներ կորցնելուց բացի, մարդկանց կյանքը նկատելիորեն վատացավ։ Վրաստա՞ն՝ տարածքի կորուստ։ Ինձ ասեք թեկուզ մեկ օրինակ, ես առիթ չեմ տեսնում, թե ինչու պետք է մեզ մոտ ավելի լավ լինի։ Ես վստահ եմ, որ կա հասարակության ինտելեկտուալ մասը, որը գիտակցում է այն սպառնալիքները, որոնք գալիս են այսպիսի մոտեցումներից, եթե այն միանա գործընթացին, ապա որոշ ուշացմամբ բազմաթիվ մարդիկ ևս կգնան դրա հետևից, չի կարող դա չլինել։ Եթե սա պոպուլիզիմի տարր է, ապա ես հետո չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հրաժարվել այս ամենից, այսինքն՝ նա խոստացել է ողջ ժողովրդին, որ տնտեսության բոլոր հարցերի որոշումներն այստեղ են ընդունվելու, նրանք հաշվետու են այդ հրապարակին, և բոլոր որոշումները կայացվելու են այստեղ, իսկ հետո՞ ինչ, ինչպե՞ս է դա հետ պտտելու։ - Իսկ դուք վարչապետի հավակնություններ ունե՞ք։ - Ես չեմ ցանկանում խոսել այդ հավակնությունների մասին, չեմ ցանկանում խոսել ապագայի մասին։ Ինչո՞ւ որոշեցի վերադառնալ քաղաքականություն։ Ես այժմ մեր հարցազրուցում մի շարք անհանգստություններ արտահայտեցի։ Ես չեմ կարող այս ամենի մի կողմում մնալ, և ես դա չէի անի, եթե անհանգստությունն ինձ քաղաքականություն չմղեր: - Շնորհակալություն, որ ժամանակ գտաք և պատասխանեցիք մեր հարցերին։ - Ձեզ նույնպես շնորհակալություն։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am