Անձեռնմխելիությունը պաշտպանության ընդամենը մի փոքր մասն է. Քոչարյան (տեսանյութ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը։ - Դուք ԽՍՀՄ նախկին տարածքի երկրների նախկին նախագահներից առաջինն եք, որ քաղաքական լարվածության և կալանավորման սպառնալիքի պարագայում չլքեցիք երկիրը։ Հայտնի են Վրաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի դեպքերը։ Դուք կալանավորում չէի՞ք սպասում, թե՞ այլ պատճառով որոշեցիք չգնալ Հայաստանից։ - Ես ոչ թե չգնացի երկրից, այլ վերադարձա երկիր։ Ես Հունաստանում էի, հաղորդեցի իմ վերադարձի օրը։ Ես վերադարձա՝ լիովին հստակ հասկանալով, որ կարող եմ կալանավորվել։ Բացարձակապես ակնհայտ է, որ, այսպես ասենք, իմ տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում։ Եվ, այդուհանդերձ, ինչ-որ հույս կար, որ դատաիրավական համակարգն այդքան էլ գործադիր իշխանության ճնշման տակ չէ, և դատարանների ինքնուրույնության թեկուզ մի աստիճան դեռևս գոյություն ունի։ Ես եկա իմ պատվի և արժանապատվության համար պայքարելու։ - Ինչ վերաբերում է 2008 թվականի այդ քրեական գործին։ Այն ժամանակ՝ նախագահական ընտրություններից հետո, բողոքի ակցիաներ եղան, անկարգություններ սկսվեցին, 10 մարդ մահացավ։ Ինչպե՞ս եք Դուք կառուցելու պաշտպանությունը։ Հիմնվե՞լ նրա վրա, որ որպես պետության նախկին ղեկավար՝ անձեռնմխելի եք, ունեք անձեռնմխելիություն, թե՞ Դուք պատրաստ եք ներկայացնել այդ պատմության բոլոր մանրամասները։ - Գիտե՞ք, անձեռնմխելիությունը պաշտպանության ընդամենը մի փոքր մասն է։ Ես այստեղ վերադարձա իմ արժանապատվությունը պաշտպանելու ոչ միայն այն պատճառով, որ անձեռնմխելիություն ունեմ, այլև որովհետև ողջ քրեական գործը պարզապես կարված է սպիտակ թելերով։ Այնտեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ -Ինչո՞ւ եք Դուք այդպես կարծում։ - Որովհետև ես դրան ծանոթ եմ։ Ցավոք սրտի, կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք։ Մենք այս շրջանում, քանի դեռ քննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների մասին խոսելու իրավունք չունենք։ Սակայն ինձ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։ Պատկերացնո՞ւմ եք։ Նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, տապալել է ինքն իրեն... շուտափույթ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ բանաձև գտնել։ Գիտեք, դա խոսում է այն մասին, որ խոսք է գնում ոչ թե պարզապես քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին։ Մանրամասն՝ տեսանութում:  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am