Իրավապաշտպանները պահանջում են, որ Պուտինը դատապարտի Կադիրովի հայտարարությունները

Human Rights Watch, Amnesty International և Front Line Defenders իրավապաշտպան կազմակերպությունները համատեղ նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կոչ են արել նրան դատապարտել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ ենթադրյալ զինյալների ընտանիքների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար: Այսօր հրապարակված նամակում իրավապաշտպանները Պուտինին հորդորել են դիմել անհրաժեշտ քայլերի և հաստատել, որ «Կադիրովի սպառնալիքները հակասում են Ռուսաստանի օրենքին, Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և պետք է իրավական հետևանքներ ունենան»: Բացի այդ, իրավապաշտպանները պնդում են, որ հարկ է անհապաղ ազատ արձակել «Մեմորիալ» կառույցի Չեչնիայի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան Օյում Տիտիևին, «ով 8 ամիս առաջ բանտ է նետվել իրավապաշտպն գործունեության համար»: Օգոստոսի 20-ին մի խումբ պատանի չեչեններ հարձակվել են տեղացի ոստիկանների վրա, ընդհարման ընթացքում ոստիկաններից մեկը սպանվել է, երեքը վիրավորվել են: Կադիրովը հայտարարել է, որ հարձակվողների ազգականները կենթարկվեն հավաքական պատժի և սպառնալիքներ է հնչեցրել իրավապաշտպանների հասցեին: «Ես ձեզ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ երբ դատարանը կընդունի Տիտիևի վերաբերյալ վճիռը՝ Չեչնիան կդառնա նրանց {իրավապաշտպանների} համար արգելված տարածք, ինչպես ահաբեկիչների դեպքում է»,- տեղացի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ սպառնացել է Կրեմլի աջակցությունը վայելող Կադիրովը: «Ամեն բան վկայում է այն մասին, որ Կրեմլը Կադիրովին կարգադրել է ապահովել Չեչնիայի տարածքում իրավապաշտպանների ազատ տեղաշարժը, սա նշանակում է, որ Կրեմլը կարող է նրանից պահանջել նաև Չեչնիայում ապահովել իրավապաշտպանների ազատ և անվտանգ աշխատանքի պայմաններ»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն ԳՀյու Ոիլյամսոնը: Նկարում՝ Չեչեն իրավապաշտպան Օյում Տիտիևը դատարանում, Գրոզնի, 16 օգոստոսի, 2018թ. Azatutyun

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am