Արտակարգ վթար Արագածոտնի մարզում. բախվել են «06»-ն ու Opel-ը

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 41.5 կմ հատվածում՝ Մուղնի թաղամասում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի դիմաց, բախվել են Կարբի գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Մայիլյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 21 ND 111 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ՝ 64-ամյա Աղվան Գասպարյանի վարած Opel մակնիշի 50 FՍ 101 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գասպարյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սուսաննա Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է գազատար խողովակի սյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում «06»-ի վարորդը վթարից հետո ցուցաբերում էր անհարգալից վերաբերմունք ոչ միայն քաղաքացիների, այլև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանների, իսկ հետո արդեն ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների նկատմամբ։ Նա հայհոյանքներ տալով սպառնում էր վթարի մյուս կողմում հայտնված վարորդին, իսկ հետո արդեն ոստիկանության ծառայողներին։ Գրեթե 1.5 ժամ ոստիկանները համոզում էին ինքնակոչ, իրեն «կինոյի տղու տեղը դրած» «06»-ի վարորդին, սակայն նա «երկու ոտքերը դրել էր մեկ զույգ կոշիկի մեջ» ու իրենն էր պնդում՝ ասելով, թե ինքը «ճշտով ապրող տղա է»։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց «ճտով ապրող տղուն» տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մինչ այդ նա ենթարկվեց սթափության փորձաքննության ու պարզվեց, որ «օրվա հերոսը» «06»-ը վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը ամենաբարձրն էր։ Տեղում հետանքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում աշխատանքները նույնպես «ճշտով տղեն» խոչընդոտում էր։ Սակայն երբ նրան տեղափոխեցին ոստիկանության Աշտարակի բաժին, նա դարձավ «խոնարհ հարս»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am