Երեկ՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի թիվ 1 տանը հրդեհ է բռնկվել և հարկավոր է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են ժամանել Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և Օձունի հենակետից՝ 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել նշված տանը բնակվող 3 ընտանիքների գույքը, սակայն այն մասամբ այրվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը