Այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի հանձնարարականվ նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Այվազյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Վանիկ Ասատրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան-Վանաձոր ավտոճանապահի Աշտարակի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 084 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: Նրա ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը նկատելով, վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը հանձնարարեց ու պատգամավորը տուգանվեց: Մինչ այդ, սակայն, պատգամավորը փորձում էր «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանի հետ, սակայն, ինչպես հայտնի հեքիաթում է, երկնքից 3 խնձոր ընկավ. մեկը ճանապարհային ոստիկանին, մեկը նրա խախտումը լուսանկարողին, մեկն էլ՝ Վ. Ասատրյանին, ով Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը