Մերկելն ու Երևան, Բաքու, Թբիլիսի այցերի խորքերը

Ավարտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցը։ Սա անկասկած կարևորագույն այց էր՝ ԵՄ անդամ առաջատար և ազդեցիկ պետության երկրի ղեկավարի մակարդակով և ուներ հստակ նպատակներ։ Այդ նպատակների ազդանշանները հնչեցվել են՝ հստակ ու ենթատեքստով։ Վրաստանի համար հիասթափեցնող մեսիջներ հնչեցին։ Գերմանիան աջակցում է ՆԱՏՕ–ի կազմում Վրաստանի ինտեգրմանը, սակայն երկրի անդամակցումը միությանը շատ շուտով քիչ հավանական է, ասաց Անգելա Մերկելը Թբիլիսիում։ «Ես հնարավոր չեմ համարում ՆԱՏՕ–ի կազմում Վրաստանի արագ անդամակցումը։ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի համատեքստում մենք չենք կարող խոսել արագ անդամակցման մասին։ Ամեն դեպքում, սա Գերմանիայի դիրքորոշումն է և այն չի փոփոխվի»,– ասել է նա։ Կանցլերը նշել է, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստանի անքակտելի մասն են հանդիսանում և «կոպտագույն խախտում» է անվանել երկրի տարածքային ամբողջականության խախտումը։ Նա հայտարարել է, որ ուսումնասիրում է այս հարցը Ուկրաինայի հետ նույն համատեքստում։ Ընդ որում, Մերկելը հարկ է համարել հենց Թբիլիսիում շեշտել, որ Եվրոպան և ՆԱՏՕ–ն Ռուսաստանի թշնամիները չեն․ «Ռուսաստանը աշխարհում կարևոր երկիր է հանդիսանում, Գերմանիան ցանկություն ունի լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Եվրոպան և Ռուսաստանը լավ համագործակցում են և շատ բան են իրարից սովորում, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ հատկապես նշել, որ ԵՄ–ն և ՆԱՏՕ–ն ՌԴ թշնամիները չեն»,– ասել է նա։ Մերկելը կարևոր է համարում գազի և նավթի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ երկրի էլեկտրամատակարարումն ապահովելու համար։ «Մենք քայլ առ քայլ կրճատում ենք ածխի օգտագործումը, մեզ գազ է անհրաժեշտ, որը մեզ է հասնում Բելառուսի, Ուկրաինայի և Լեհաստանի տարածքներով, այդ պատճառով էլ հավանություն ենք տալիս «Հյուսիսային հոսանք 1» և «Հյուսիսային հոսանք 2»-ին»,– ասել է նա։ Կանցլերի խոսքերով՝ Ռուսաստանից գազի մատակարարումն ավելի էժան է, քան այլ երկրներից։ Միաժամանակ Մերկելը հավելել է, որ Ուկրաինան և Վրաստանը եվրոպական ամենից մեծ հեռանկարն ունեն, իսկ Եվրամիությունը 10 տարիների ընթացքում կորոշի նրանց ինտեգրման քայլերը։ «Հայկո Մաասը (Գերմանիայի ԱԳՆ ղեկավար) միայն ընդգծել է այն, որ շատ կարևոր են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները. դա Եվրամիության հարևանն է, սակայն մյուս կողմից, մեզ ճշգրիտ քաղաքականություն է անհրաժեշտ, թե ինչպես պետք է ամեն բան ձևավորվի Արևելյան Եվրոպայի նկատմամբ։ Ադրբեջանը, Հայաստանը… սակայն Վրաստանն Ուկրաինայի հետ միասին հաստատ այն երկրներն են, որոնք եվրոպական ամենից մեծ հեռանկարն ունեն։ Մոտակա տասը տարիների ընթացքում մենք կառանձնացնենք այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել հետագայում», նշել է Մերկելը։ Թբիլիսիին ուրախացնող մեկ այլ փաստ կարելի է համարել այն, որ Գերմանիան Վրաստանին կօգնի էներգետիկ անկախություն ձեռք բերել։ Գերմանիան 150 մլն եվրո է տրամադրել Վրաստանին երկրում առաջին գազային պահուստը կառուցելու համար: Թբիլիսիում գերմանական դեսպանատան հաղորդագրությունում ասվում է․ «Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության անունից KfW-ն 150 մլն եվրոյի չափով կրեդիտ է տրամադրում Վրաստանում առաջին ստորգետնյա գազապահոցը կառուցելու համար: Ներդրումների ընդհանուր թիվը կկազմի 220-250 մլն եվրո և կֆինանսավորվի KfW-ի, Եվրոպական ներդրումային բանկի և Վրաստանի պետական նավթագազային կազմակերպության կողմից»: Նշվում է, որ նոր գազապահոցը թույլ կտա նվազեցնել Թբիլիսիի էներգետիկ կախվածությունը հարևան երկրներից: Բացի այդ՝ պահոցի կառուցումը նախատեսված էր ասոցիացիայի մասին համաձայնագրով, որը Վրաստանը և ԵՄ-ն կնքել են 2014-ին: Ի՞նչ ասվեց Մերկելի կողից Երևանում։ Խիստ կարևոր էր հետևալը, որ Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի համար Եվրոպական Միության վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու հարցում: Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը նշեց․ «Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաև Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի, և մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք այդ հարցում առաջընթացի հասնելու համար»: Փաստացի, Մերկելը Երևանում ընդգծեց Փաշինյանի համար ամենակարևորը, որ՝ շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: ․․․ Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»: Երևանում Մերկելն ու Փաշինյանը քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Հայաստան-Եվրամիություն համագործակցության առումով կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Երևանը կարևորել է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաև ՀՀ -ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում: Կարևոր է այն, որ կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությանը, և այն, որ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Ինչ վերաբերում է Բաքվում կայացած բանակցություններին, ապա դրանց արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ապագայում, բայց այստեղ կան որոշակի թաքնված նրբություններ։ Դեռ մինչև Մերկելի՝ Բաքու այցելությունը Financial Times-ը տեղեկացրեց, որ Մերկելը Ադրբեջանում բանակցելու է Եվրոպային Կասպից ծովի գազի մատակարարման ծավալները բարձրացնելու շուրջ: Եվ դա կարվի ԱՄՆ-ի կողմից Բեռլինի վրա ճնշումների ֆոնին, որի պատճառը «Հյուսիսային հոսք-2»-ն է, որով Ռուսաստանից անմիջապես գազ պիտի մատակարարվի Գերմանիային՝ տեղեկացնում է: Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Գերմանիան «չափազանց շահագրգռված է» Ադրբեջանը Եվրոպային կապող «Հարավային գազային միջանցքի» կառուցման հարցում: Նա ընդգծել է, որ դա Եվրամիության ջանքերի կարևոր մասն է կազմում մայրցամաքում գազի մատակարարման դիվերսիֆիկացման և ռուսական էներգակիրներին այլընտրանքի հարցում: Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է գազ ներկրել նաև այլ երկրներից, ինչպիսիք են Թուրքմենիան, Իրանը և Իրաքը: Գերմանական գործակալության տեղեկություններով՝ Իլհամ Ալիևի և Անգելա Մերկելի բանակցությունների ընթացքում արծարծված մյուս կարևորագույն թեման եղել է Բաքվի և Բեռլինի տնտեսական կապերի ամրապնդումը: «Մեր ցանկությունն է՝ ամրապնդել տնտեսական կապերը Ադրբեջանի հետ, նախևառաջ էներգետիկ ոլորտում»,- Բաքվում նշել է Մերկելը: Թամար Բագրատունի

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am