ԱԺ արտահերթ նստաշրջանում, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության ներկայացուցիչ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հայտարարեց, որ օրինագիծը ենթադրում է այս տարի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել:
Ինչպես ասաց՝ հավելյալ ջրառի պահանջարկը բնակլիմայական պայմանների թելադրանք է, և այսօր հնարավոր չէ առանց Սևանի ապահովել ոռոգելի տարածքների ջրով ապահովելու հարցը։
«Հուլիսից ոռոգման համակարգը անցել է խնայողական խստագույն ռեժիմի Առկա դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբյուրներով, որը կազմում էր 120 մլն խմ, այսօր նվազեցրել ենք մինչև 40 միլիոն խմ–ի։ Ամեն ինչ անելու ենք, որ առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ ջուրը չգերազանցենք, եթե իհարկե, ամառն իր լիազորությունները շատ չչարաշահի:
Համակարգը ոռոգում է 35,7 հազար հա ոռոգելի տարածք։ Ջրօգտագործող ընկերությունների տարեկան հայտը եղել է 345 մլն դրամի։ Նշված ջրաքանակը ապահովելու համար «Ջրառ» ՓԲԸ պլանավորել է ջրաղբյուրներից վերցնել 499,5 մլն խմ ջուր, որից շուրջ 154,5 միլիոնը կորուստներ են եղել։ ՋԿ նախագահի տվյալով՝ միջտնտեսային և ներտնտեսային ցանցերում ջրի կորուստը 43 տոկոս է։ 2018 թվականին միջոցառումներ են իրականացրել պոմպակայանները պլանավորածից ավելի աշխատեցնելու պայմաններում դեֆիցիտը կրճատել 43.7 մլն դրամով։ Եւս 76,4 միլիոն խնայել են արդյունավետ օգտագործման արդյունքում. 10 օրից 7 օր ջուր մատակարարել են, 3 օր՝ ոչ։ Այս պայմաններում կոմիտեն հավելյալ 800 մլն դրամի էլեկտրաէներգիա է օգտագործելու, քանի որ պոմպակայանները շահագործվելու են առավելագույն հզորությամբ։ Մնացած դեֆիցիտը՝ 40 մլն խմ, խնդրում ենք լրացնել Սևանից հավելյալ ջրառ իրականացնելով»,- ամփոփեց Ջրային կոմիտեի նախագահը։
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը