«Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր արդարամիտ ծառաներ հայտնվել են մի քանի բօզարած-«կուսակրոնների» պատանդի վիճակում». Նիկոլ Փաշինյան

Թվում էր, թե այն ժամանակները, երբ հնգամյակը կարելի էր լրացնել երեք տարում հեռացել են անվերադարձ: Վեհափառ ավազակապետը, սակայն ցույց տվեց իր զորությունը, եւ մարտի 1-ին զոհվածների քառասունքը որոշեց ծածկադմփոց անել 37-րդ օրը: Քառասունքի արագացումը քաղաքական որոշում է, եւ գոնե հանրային առումով լկտի սրբապղծություն:  Միջնադարում, ինկվիզիցիայի գոյության տարիներին, մի այնպիսի հասկացություն-փաստաթուղթ կար կաթոլիկ աշխարհում, որ կոչվում էր ինդուլգենցիա: Եթե որեւէ մեկը ուներ այս եկեղեցու թողարկած թղթի կտորից, «նրա մեղքերը ներված» էին համարվում: Եւ ահա, շատ շուտով ինդուլգենցիա կարելի էր գնել տոնավաճառներում` չնչին գրոշների դիմաց: Սա կաթոլիկ եկեղեցու խայտառակությունն է: Բայց եթե կաթոլիկ եկեղեցին խայտառակ է եղել խավար միջնադարում, իսկ հիմա մաքրվում է, մեր եկեղեցին խայտառակ է լինում լուսավոր 21-րդ դարում: Քիչ չի Վեհափառ ավազակապետը մեդալ է կախում իր գրպանը 50 դոլար մտցրած ամեն դուրսպրծուկի դոշից, հիմա էլ որոշել է ինդուլգենցիա շնորհել Սերժիկին. իբր մարտի 1-ի զոհերի ու Սերժիկի նախագահի նստավայր տեղափոխվելու մեջ ոչ մի կապ չկա: Իբր ապրիլի 9-ը այնքան էլ սգի օր չէ, եւ կարելի է հանգիստ քեֆ անել ու տոնախմբություն կազմակերպել: Նման պահվածքը անշուշտ տարօրինակ չէ մի կաթողիկոսի համար, որ այդ կարգավիճակին արժանացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Այս ամենը, սակայն, բոլորովին այլ եզրակացության է բերում. Հայաստանում եկեղեցին ոչ միայն անջատ չէ պետությունից, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, այլեւ դարձել է ավազակապետական իշխանության կցորդը: Եւ ինչպես ՀՀ քաղաքացիները հայտնվել են մի քանի կոռուպցիոներ-մարդասպանների պատանդի կարգավիճակում, նույն կերպ եւ Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր արդարամիտ ծառաներ հայտնվել են մի քանի բօզարած- «կուսակրոնների» պատանդի վիճակում: Եւ իրականում, վերջին հայտնի իրադարձություններից հետո Գարեգին Բ կաթողիկոսը պաշտպանում է իր սեփական իշխանությունը, որովհետեւ հասկանում է, որ այնքան է սերտաճել ավազակապետության հետ, որ նրա հեռացումից հետո չի կարող պաշտոնավարել որպես Ամենայն հայոց կաթողիկոս: Իսկ ընդհանրապես` հիմա Հայաստանը իրապես կանգնած է գլոբալ վերափոխումների, եթե կուզեք հեղափոխության անհրաժեշտության առաջ: Ժամանակակից Հայաստանը բնորոշվում է համատարած այլասերությամբ` նեխած-անբարո պետական համակարգ, նեխած-անբարո քաղաքական դաշտ՝ լապիդառ խոսրավատիպ թրթուռներով, նեխած-անբարո դատաիրավական համակարգ, նեխած-անբարո մտավորականություն, նեխած-անբարո բուհական համակարգ, նեխած-անբարո հոգեւորականություն, եւ ի վերջո նեխած-անբարո հասարակական հարաբերություններ: Նեխման այս պրոցեսը քայքայում է Հայաստանը: Մյուս կողմից, սակայն, վերը նշված բոլոր մակարդակներում քիչ չեն ախտահարությունից զերծ մնացած կամ բուժման հնարավորությունը չկորցրած անհատները, խմբերը, շերտերը: Անկախ ամեն ինչից՝ Հայաստանում կան վերջնականապես չկործանված պետական պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, ազնիվ մանկավարժներ, հոգեւորականներ, դասախոսներ, մտավորականներ: Եւ հեղափոխությունը ուղղակի անհրաժեշտ է այդ սերմը, այդ թթխմորը փրկելու համար: Հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը այդպես էլ չի վայելելու սեփական նախագահին, կաթողիկոսին, մտավորականին հարգելու ու սիրելու հաճույքը եւ այդպես էլ իր խղճուկ գոյությունն է քարշ տալու նեխած կերակուր ճաշակածի զգացողությամբ: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ  09-04-2008

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am