Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցների մեջ են անվտանգության աշխատակիցներ և տնօրեններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1/1 հասցեում գործող «Մոսքոու» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունենում ակումբի անվտանգության աշխատակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ՝ 36-ամյա Անդրանիկ Սարաֆյանին և Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Հարություն Ավագյանին։ Ոստիկանները պարզել են, որ նրանց հետ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են նաև Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արման Սաֆարյանը և Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Սախոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սաֆարյանը նշված կարաոկե ակումբի տնօրենն է, իսկ Ս. Սախոյանը «Ռաֆայելյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ա. Սաֆարյանը հրաժարվել է ոստիկանությունում բանավոր հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննության ուղեգրից է հրաժարվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am