Հայաստան24-ը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Արեւշատ գյուղի գյուղապետ Սայադ Խաչատրյանը, որը Արեւշատի ղեկավարն է արդեն 13 տարի, իր աշխատասենյակի պատին կախված՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով: «Հայկական ժամանակ»-ը գյուղապետից հետաքրքրվեց՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել պատին, երբ ինքը՝ վարչապետը, բազմիցս հայտարարել է, որ պաշտոնյաներն իրենց աշխատասենյակներում չպետք է կախեն երկրի ղեկավարների նկարները: Ստորեւ ներկայացնում ենք մեր բլից զրույցը Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանի հետ.
– Պարոն Խաչատրյան, բարեւ Ձեզ: Ձեզ լրագրող է անհանգստացնում «Հայկական ժամանակ» օրաթերթից: Հարմար է՞ Ձեզ մի քանի հարցի պատասխանել:
– Նկարը հանել եմ:
– Իսկ ինչո՞ւ էիք կախել, չէ որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ երկրի ղեկավարների նկարները այլեւս չպիտի լինեն պաշտոնյաների աշխատասենյակներում:
– Ես չէի լսել, որ հայտարարել էր: Մենք շատ սիրում, հարգում ենք, մենք մասնակից ենք եղել նաեւ ամբողջ գործընթացին: Եթե գտնում են, որ չի կարելի փակցնել, մենք էլ հանել, դրել ենք ավելի տեսանելի վայրում, բայց ոչ աշխատասենյակում:
– Ի՞նչ տեսանելի վայրում:
– Դե՜, մեր տանը:
armtimes.com
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը