«Ղարաբաղցի-հայաստանցի» թեզի շահարկումը հարված է հայոց պետականությանը. Դավիթ Բաբայան

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ:
 
-Վերջին շրջանում կրկին ակտիվացել է «ղարաբաղցի» և «հայաստանցի» եզրույթների շահարկումը, ու որոշ շրջանակների կողմից կարծես նպատակաուղղված աշխատանք է տարվում Հայաստանի ու Արցախի միջև բաժանարար գիծ ստեղծելու ուղղությամբ: Մտահոգիչ միտում նկատո՞ւմ եք, և ինչի՞ հետևանք կարող է լինել այս գործընթացը:
 
-Ընդհանրապես, հայ ժողովրդի ուժը միասնականության մեջ է: Երբ խոսում ենք միասնականության մասին, դա զուտ գաղափար չէ, որի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել՝ չհասկանալով, թե դա ինչ է: Միասնականությունը նաև հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև ջրբաժան չմտցնելու հրամայականն է: Այն մարդկանց, ովքեր անընդհատ շահարկում են «ղարաբաղցի-հայաստանցի» եզրույթները, պայմանականորեն կարելի է մի քանի խմբում ներառել:
 
Առաջին խումբը նրանք են, ովքերն ունեն սյուբեկտիվ խնդիրներ ինչ-որ մարդկանց ծննդավայրի հետ կապված: Խնդիրները կարող են պայմանավորված լինել նաև բարոյական արժեհամակարգով, կրթության բացակայությամբ կամ զարգացվածության մակարդակով: Նորմալ մարդը չի կարող սյուբեկտիվ ինչ-որ հարցերում մեղադրել հայ ժողովրդի որոշակի հատվածի:
 
Կա նաև երկրորդ խումբը՝ այն մարդիկ, ովքեր այս հարցը շահարկում են այլ երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դրդմամբ, որոնք չեն թաքցնում, որ մեզ դիտարկում են որպես թշնամիներ: Նրանք հասկանում են, որ հայ ժողովուրդը, հայոց պետականությունը, լինի Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախի հատվածում, տնտեսապես զիջելով հակառակորդին՝ կարողանում է պահպանել հավասարակշռությունը, անկախությունը և կասեցնել ադրբեջանական ագրեսիան առաջին հերթին միասնականության շնորհիվ: Հետևաբար, իրենք ուզում են, որ լինի ջրբաժան, որ խարխլվի հայոց միասնականությունը, ու տարբեր խողովակներով այդ գաղափարներն են առաջ տանում, ատելություն սերմանում: Դա արդեն իսկ ուղղակի ագրեսիա է՝ դիվանագիտական և քաղաքական տեսանկյունից:
 
Չեմ կարծում, թե Հայաստանում կամ Արցախում զանգվածային նման կարծիք կա, բայց առկա փոքրամասնությունը, չի բացառվում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության ներքո նման գաղափարներ առաջ քաշի: Մենք պետք է կանխարգելենք բոլոր նմանատիպ զարգացումները, որովհետև այն ուղիղ հարված է հայոց պետականությանը՝ առանց պատերազմի, ներսից հարված է:
 
-Հայաստանյան տարբեր հասարակական կառույցներ, փորաձագետներ ու քաղաքագետներ, ինչու ոչ, նաև քաղաքական ուժեր, տարեկան միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստանում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար, ու կա վարկած, որ այդ գումարների ինչ-որ մասը ադրբեջանական և թուրքական սկզբնաղբյուրներից է գալիս: Արդյոք, այս հարցը փոխկապակցված չէ՞ վերոնշյալ խնդրի հետ՝ հակահայկական թեզերի առաջ մղման տեսանկյունից:
 
-Դա պետք է համապատասխան մարմինները ճշտեն ու զբաղվեն դրանով: Իհարկե, ոչ բոլոր գրանտներն են սպառնալիք հանդիսանում հայոց պետականության համար: Կան դրամաշնորհներ, որ ասենք, բնապահպպանության, քաղհասարակության կամ սոցիալական ոլորտներում են, ու դրանք շոշափելի դերակատարություն ունեն այդ ոլորտում իրավիճակը բարելավելու համար:
 
Սակայն չի բացառվում, որ հակառակորդն էլ օգտագործի ինչ-որ մեխանիզմներ՝ այլ խողովակներով ինչ-որ խմբերի ֆինանսավորելու համար: Նա չի կարող դա բացեիբաց անել: Սակայն այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am