«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյունը» աղավաղում է նախարարի խոսքը պատվաստումների վերաբերյալ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի օգոստոսի 26-ի թողարկմանը, որում ներկայացվում է մեր երկրում երեխաների մահերին առնչվող խեղաթյուրված և իրականությունից բացարձակ հեռու պատկեր, հայտարարում է` Ռեպորտաժում ներկայացվածը սուտ է. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երբևէ չի հայտարարել, թե մահերը պատվաստման հետևանք են: Մոր և մանկան մահերի հայաստանյան վիճակագրությունը ներկայացնելիս նախարարը խոսում է առհասարակ մանկական մահերի բոլոր դեպքերի մասին, ոչ թե պատվաստումների հետևանքով առաջացած: Հարցազրույցը, որից տվյալ հաղորդման մեջ մեջբերումներ են արված, լայն հասանելի է համացանցում, իսկ նախարարի խոսքը հասկանալի է բոլոր գրագետ մարդկանց: Հաղորդման մեջ փաստի խեղաթյուրումն անընդունելի է ոչ միայն լրագրողական պրոֆեսիոնալիզմի, այլև առհասարակ բնակչության համար ամենախոցելի թեմային` երեխաների առողջությանն առնչվող հարցը անառողջ նպատակներով շահարկելու առումով: Նախարարությունը հայտարարում է` վերջին տասնամյակում Հայաստանում բուն պատվաստումից մահվան դեպք չի գրանցվել: Ավելին, հանրապետությունում 2000թ. համեմատ մանկական մահացությունը կտրուկ նվազել է` մոտ 2 անգամ: 2017թ. գրանցվել է 8.1 պրոմիլե մանկական մահացություն, (այսինքն` մինչև մեկ տարեկան հասակը մահացել է ամեն հազարից 8.1 երեխա): Այնինչ նույն այս ցուցանիշը 2000թ. կազմել է 15.6 պրոմիլե: Մանկական մահացության կրճատումը նաև հանրապետությունում պատվաստումների գործընթացի բարելավման արդյունքն է: Արձանագրվող մանկական մահերի գերակշիռ մասի պատճառը բնածին անոմալիաներն են, որոնց դեպքում, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել երեխաների կյանքը, ինչի մասին և հստակ խոսում է նախարարը: Իսկ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահերը մահվան պատճառների ամենափոքր մասն են կազմում` 0.1 տոկոս: Հետպատվաստումային շրջանում գրանցվող մահերը նույն պատճառներով գրանցվում են նաև չպատվաստված երեխաների մոտ: Մայրական և մանկական մահացության ամեն առանձին դեպք առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է և հատուկ ուսումնասիրության առարկա է դառնում: Իսկ լրատվամիջոցների կողմից առանձին դեպքերի շահարկումը խոչընդոտում է իրավապահ մարմինների կողմից դրանց նախաքննության ընթացքին: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը` մի քանի տասնյակ մահերի ելքով, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ կրկին շնորհիվ պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում ներկայում կապույտ հազի բռնկումներ և դիֆթերիայի վերադարձ կա՝ երեխաների մահվան դեպքերով: Մինչդեռ Հայաստանում դիֆթերիայի դեպքեր չկան դեռ 2000 թվականից, իսկ կապույտ հազի առումով կա միայն աշխուժացում` հենց չպատվաստված երեխաների շրջանում: Այս տարի կապույտ հազի հետևանքով 2 ամսական երեխայի մահն էլ էր չպատվաստման հետևանք: «Մանկական մահացությամբ մտահոգված» մեր գործընկերները, խեղաթյուրելով փաստերը, վտանգում են տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով ամեն երեխայի առողջությանն ու երկրի ազգային անվտանգությանը: Իսկ որ համաճարակային վիճակը մեզ մոտ կայուն է` մեծապես կարևորելով շեշտում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Հայաստան ներկրվում է միայն ԱՀԿ նախաորակավորում ստացած պատվաստանյութեր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, ինչը որակի ամենակարևոր երաշխիքն է: Նախարարությունը, թանկ գնահատելով ամեն երեխայի առողջությունը, հորդորում է չտրվել անհեթեթ, սադրիչ հայտարարություններին եւ նկատի առնել` պատվաստումները կյանք են փրկում, իսկ դրա գործընթացի պատշաճ իրականացումն ամենօրյա ուշադրության առանցքում է:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am