ՀԾԿՀ պազաբանումը ջրի սակագնի և Ֆրանսիա գործուղման մասին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր զերծ պահել հանրությանը հնչեղություն ապահովող, սակայն իրողության հետ աղերս չունեցող «տվյալների» ներկայացումից: Այսպես, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները խիստ սահմանափակ են, կրում են տեխնիկական բնույթ և չեն ենթադրում որևէ հայեցողություն: Մասնավորապես, նշված սակագները ձևավորվել են միջազգային մրցույթի արդյունքում և համաձայն ընկերության հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի՝ ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով: Միաժամանակ, նույն փաստաթղթով ամրագրվել է նաև բազիսային սակագների ճշգրտման հստակ մեխանիզմ՝ պայմանավորված 3 կոնկրետ գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման կանխատեսվող բազիսային ծավալների փոփոխություն): Հետևաբար, պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ (15 տարի), խմելու ջրի ոլորտի սակագները կարգավորվելու են նշված մեխանիզմով։ Ընդ որում, ճշգրտումն իրականացվելու է բացառապես բանաձևում ճշգրտող մեծությունների ներառման արդյունքում (դրանք հրապարակված և հանրությանը հասանելի մեծություններ են)։ Ուստի, ակնհայտ է՝ խնդրո առարկա սակագների ճշգրտման գործընթացում մարդկային սուբյեկտիվ գործոնն իսպառ բացառված է, հետևաբար հանձնաժողովի ցանկացած միջամտություն՝ նույնպես: Ստեղծված իրողության պայմաններում, երբ Հանձնաժողովը չունի այլընտրանք, ներկայումս գործող սակագների ճշգրտումը ևս պետք է կատարի համաձայն ներկայացված կարգավորումների՝ անկախ իր գործունեության նկատմամբ հնարավոր կաշկանդվածություն ստեղծելու փորձերի: Ընդ որում, համաձայն սակագնային հավելվածի՝ բազիսային սակագները մինչև 2023 թվականը աճելու են, իսկ դրանից հետո՝ նվազելու: Այս համատեքստում, պարզապես մտացածին է հանձնաժողովի ներկայացուցիչների՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը սակագների հետագա բարձրացման փաստի հետ պայմանավորելը:  Նման գործուղում, այո, տեղի է ունեցել, այն հետապնդել է փորձի փոխանակման բացառապես իրավաչափ նպատակ, այդ թվում՝ Ֆրանսիայի կարգավորող մարմնի հետ և նախաձեռնվել է «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ տիկին Մ. Գենդուրիի հրավերով (գործուղման համար անհրաժեշտ համաձայնությունները, հիմնավորող փաստաթղթերը հասանելի են հանձնաժողովում): Ընդ որում, փաստենք, որ նշված գործուղումն, օտարերկրյա աղբյուրների ֆինանսավորմամբ, ընդամենը մեկն է այն տասնյակներից, որոնք ուղղված են կարգավորող մարմնի և վերջինիս աշխատակազմի մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործմանը: Ցավում ենք, որ նշված հաղորդագրության հիման վրա դեղին մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը չշրջանցեց նաև հանրության զգայուն տրամադրությունները՝ դառնալով տարաբնույթ շահարկումների առարկա: Նշվածը զերծ չպահեց այդ թվում՝ մեր պետության ապագայով իրապես մտահոգ հանրությանը՝ իրենց մասնագիտական պարտքը պատշաճ ու պարկեշտ կատարող և ոչ պակաս հայրենասեր մասնագետների բարի համբավը և արժանապատվությունը ոտնահարող որակումներ տալուց՝ ստվերելով Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի անկյունաքարային ինստիտուտը: Նշվածից հնարավոր էր խուսափել մասնագիտական քննարկումների և գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, հանձնաժողովը, հավատարիմ իր գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, պատրաստակամ է խնդրով մտահոգ ցանկացած շահագրգիռ անձի տրամադրել իր տիրապետման ներքո գտնվող՝ սույն հաղորդագրության հիմքում դրված բոլոր հիմնավորող փաստաթղթերը: Առավել մանրամասն նյութին կարող եք ծանոթանալ http://www.psrc.am/am/announcements/press-release/2555–25082018-l-r-r-     հղումով։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am