Բելառուսի նախագահը մինչև վերջ չի բացել թեման. Աշոտյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը և այլ թեկնածություններ էին առաջարկում: Այս հայտարարությունը ուշագրավ է և արժանի ավելի մանրամասն վերլուծության: Նախ, կարծում եմ, Բելառուսի նախագահը մինչև վերջ չի բացել թեման, և առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել առհասարակ Հայաստանի նախագահությանը այդ կազմակերպության շրջանակներում: Դրված խնդիրը, վստահաբար, անձի ընտրության հարց չէր, քանզի եթե նախագահությունը պիտի անցներ Հայաստանին, ապա այլ երկրի ղեկավար Հայաստանից այլ թեկնածուների անուններ տալ չէր կարող: Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հօգուտ մեր երկրի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծելու համար: Ինչպես կրկին տեսանելի դարձավ Բելառուսի նախագահի հարցազրույցից, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը և դրա մեխանիզմը մեծապես ազդել են ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա և խոցել են ՀԱՊԿ-ի հեղինակությունը: ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին և Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում: Ի մի բերելով վերոհիշյալը՝ պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ: Ակհնայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար: Գրել է Արմեն Աշոտյանը

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am