Ռուսներն սկսել են ավելի քիչ վստահել Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահող ռուսաստանցիների թիվը մեկ տարում նվազել է 10 տոկոսով: Այդ մասին վկայում են «Լևադա կենտրոնի» կողմիս անցկացված հարցման արդյունքները, գրում է «MK.ru»-ն: Համաձայն փորձագետների տվյալների՝ ներկայում Պուտինին ամբողջությամբ վստահում է հարցախույզի մասնակիցների 21 տոկոսը, այնինչ 1 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 26 տոկոս: «Ավելի շուտ վստահում է 52 տոկոս (1 տարի առաջ ցուցանիշը 57 տոկոս էր), չի վստահում հարցվածների 14 տոկոսը: Այդ թիվը անցած տարվա համեմատ չի փոխվել: Այսկերպ, Պուտինին վստահողների թիվը 1 տարում նվազել է 10 տոկոսով: Հարցախույզին մասնակցածների մեկ երրորդը չի կարող Պուտինի մասին ասել «ոչ մի վատ բան»: Մարդկանց թիվը, որոնք նրա նկատմամբ ունեն «հիացական» վերաբերմունք, նվազել է 10-ից մինչև 8 տոկոսի: Միևնույն ժամանակ, մարդկանց թիվը, որոնք Պուտինի նկատմամբ ունեին «չեզոք կամ անտարբեր» վերաբերմունք, ավելացել է 10 տոկոսից մինչև 15 տոկոսի: «Անհանգստացած ու սպասողական» է անվանել իրենց վերաբերմունքը հարցվածների 8 տոկոսը, իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 5 տոկոս: Բացի այդ՝ ռուսների 17 տոկոսը կարծում է, որ ՌԴ նախագահը, ամենայն հավանականությամբ, կապ ունի կոռումպացված քաղաքական գործիչների հետ: Ըստ հանրային հարցումներ անցկացնող կենտրոնի հետազոտությունների՝ Պուտինի վարկանիշի աճը՝ 64 տոկոսից մինչև 86 տոկոս, կազմել է 2014թ. գարնանը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը: 2015թ. հոկտեմբերին սոցիոլոգները Պուտինի վարկանիշը ներկայացրել էին 89,9 տոկոս ու դա բացատրել Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի սկսմամբ: Ներկայիս հարցման թվերը վերադառնում են «մինչ Ղրիմը» եղած մակարդակին, սակայն «Լևադա-կենտրոնի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրաժդանկինը հայտնել է, որ վստահության վարկանիշը մնում է բավական բարձր: Ռուսների 65 տոկոսը կուզենար, որ Պուտինը նորից նախագահ ընտրվեր: Մեկ տարի առաջ նման ցանկություն ուներ հարցվածների 57 տոկոսը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքում Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Հերիք չէ՞՝ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին. Էդուարդ Շարմազանով Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են․ քաղաքագետ Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը հիշել է Սահմանադրության մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է․ Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են գումարներ, որոնք վերցնելու իրավասություն չունեին․ Էրիկ Ալեքսանյան Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am