Շարապովան լքեց լավագույնների տասնյակը
WTA-ի վարկանիշային նոր աղյուսակում ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան լքել է լավագույն տասնյակը: Վերջին անգամ սկանդալի կենտրոնում հայտնված թենիսիստուհին տասնյակը լքել էր 2011թ-ի ապրիլի 4-ին: Այժմ Շարապովան 3442 միավորով 11-րդ տեղում է: Լավագույն տասնյակը 1 (1). Սերենա Ուիլյամս – 9505 2 (3). Ագնեշկա Ռադվանսկա – 5775 3 (2). Անժելիկ Կերբեր – 5700 4 (4). Գարբինյե Մուգուրուսա – 4776 5 (5). Սիմոնա Հալեպ – 3960 6 (6). Կարլա Սուարես Նավարո– 3800 7 (9). Պետրա Կվիտովա – 3698 8 (15). Վիկտորիա Ազարենկա - 3595 9 (10). Ռոբերտա Վինչի – 3540 10 (8). Բելինդա Բենչիչ – 3450
