Դպրոցի 38-ամյա տնօրենը ինչու ՞ է կախվել․․․փորձում եմ հասկանալ գրառումներից

Կարդում ես կենսագրությունը ու չես պատկերացնում․․․ Ինչու՞ նման մարդը վերջ պիտի տար իր կյանքին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Պարզվել է, որ այդ մարդը 38- ամյա Նաիրի Մովսիսյանն է, որը կախվել է։ Նա Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն էր։ Խնամքին ուներ 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ: Ֆեյսբուքյան էջի «քովեր ֆոտոյում» իր գեղեցիկ բալիկներն են։ Նաիրի Մովսիսյանը ծնվել է 1980 թ-ին Մարտունու տարածաշրջանում: 1986-1996 թթ-ին սովորել և արծաթե մեդալով ավարտել է Մարտունու N3 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը: 2002 թ-ից աշխատում է Մարտունու N2 հիմնական դպրոցում` որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ: 2002-2005 թվականներին համատեղության կարգով աշխատել է նաև Մարտունու պետական քոլեջում` որպես հասարակագիտության առարկայի դասախոս: 2013 թ-ին արժանացել է «Հայոց պատմություն» առարկայից «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 3-րդ մրցանակին: 2015-ի մայիսին նրան շնորհվել է ուսուցչի որակավորման 1-ին աստիճանի տարակարգ: 2017 -ի փետրվարից ղեկավարում է Մարտունու N2 հիմնական դպրոցը: Ամուսնացած է, ունի որդի և դուստր: _Ֆեյսբուքյան անձնական էջում իր մտորումներից քիչ քան կա։ Միայն Մեծերից ասույթներ, որոնք պիտի որ հարազատ լինեին իր հոգուն։ Այդ կերպ է նա կիսվել իր ընկերների հետ։ _ «Աշխարհի ամենալավ զգացումն այն է, երբ դու ինքդ քո հետ խաղաղ ես, խիղճդ մաքուր է, հոգիդ հանգիստ»։ «Ասում են կյանքը խաղ է, մարդիկ դերասաններ․․․ Համաձայն եմ։ Կյանքը, իհարկե, խաղ է, բայց պետք է ազնիվ խաղալ»։ «Տխուր մարդիկ իրականում չկան, կան մարդիկ, ովքեր ավելին են զգում» Շատ քիչ տեղ է հատկացված իր մտորումներին, որոնք արտահայտել է ասույթների տեսքով։ «Կյանքի դրվածքն է այդպես․ երբ պետք ես հիշում են, իսկ երբ պետք չես, չեն էլ բարևում»։ «Սխալվել եմ, երբ որոշ մարդկանց անվանել եմ «հարազատ»։ «Ոչ ոքի պետք չեն բառերդ, երբ էժան են քայլերդ»։ Իսկ մտերիմների արձագանքը․․․ Կարդացի ու փշաքաղվեցի, կարդացի ու չհավատացի, կարդացի ու.....Իմ մանկության ընկեր ու հարազատ մարդկանց սիրելի որդի, բոլորին հասնող ու միշտ լավը կամեցող Սաթենիկ տյոտյայիս եղբորորդին, իմ լավ ընկերների ու հարազատ մարդկանց, հարազատ եղբայրը` Նաիրի Մովսիսյանը, անժամանակ հեռացել է կյանքից: Բառերս կուլ են գնում... Չեն էլ ուզում գրել, որ իրեն․․․ Չեն ուզում, որովհետև ոչ մեկը չի պատկերացնում։ ՀԳ Հետաքրքիրն այն է, որ 38-ամյա դպրոցի տնօրենը, ով շատ ակտիվ գրառումներ էր անում՝ դպրոցից, Մեծերից, փոքրիկ բալիկների նկարներն էր գցում, ապրիլի 20-ից հետո ոչ մի գրառում չի արել․․․ Ինչու՞․․․ hraparak.am

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am