Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է նաև Գերմանիայի շահերից. Անգելա Մերկել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է նաև Գերմանիայի շահերից: Այդ մասին շաբաթ օրը Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիհետբանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք մանրամասնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ես մեկ անգամ ևս ընդգծեցի, որ հակամարտության կարգավորումը նաև Գերմանիայի շահերից է բխում և մենք աշխատելու ենք Մինսկի խմբի շրջանակներում: Չի բացառվում, որ Հայաստանում նոր կառավարության առկայությունը բանակցությունների վերսկսման հնարավորություն ստեղծի»,-նշում էր Մերկելը: Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում Մերկելն Իլհամ Ալիևի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին` նշելով, սակայն, որ այս հարցում Բաքվի և Բեռլինի միջև որոշակի տարաձայնություններ կան: «Մենք խոսել ենք Ադրբեջանում տիրող ներքին կացության մասին, բավական անկեղծ մթնոլորտում անդրադարձել ենք մարդու իրավունքների խնդրին: Մենք ընդհանուր հայտարարի այս առումով չենք հանգել, սակայն ես նշել եմ, որ ուժեղ քաղաքացիական հասարակությունը պետք է բաց, աշխարհիկ հասարակության բաղկացուցիչ մաս հանդիսանա: Մեր ցանկությունն ուժեղ քաղաքացիական հասարակության առկայությունն է Ադրբեջանում»,-նշում էր Մերկելը: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, շաբաթ երեկոյան, գերմանական կառավարության ղեկավարը հանդիպել է նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներից կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Շախլա Իսմաիլը «Թուրան» գործակալությունը փոխանցել է, որ Մերկելը բավական քաջատեղյակ էր Ադրբեջանում մարդու իրավունքների ասպարեզում տիրող կացությանը: Հանդիպման մասնակիցներից ևս մեկը` լրագրող Խադիջա Իսմաիլովան, Ֆեյսբուքի իր էջում որոշ մանրամասներ է հաղորդել է Անգելա Մերկելի հետ զրույցից: «Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ ես խոսեցի կոռուպցիայի մասին և թե ինչպես է այդ երևույթը վտանգում խաղաղությունն ու ժողովրդավարությունն Ադրբեջանում»,-գրում է Իսլմաիլովան՝ մանրամասնելով. «Մերկելին օդանավակայանում դիմավորել էր փոխվարչապետ Էյուբովը: Դա այն պաշտոնյան է, որ բանակցում է ռուսական զենքի մատակարարումների շուրջ: Դա այն պաշտոնյան է, որի որդին զենքի վաճառքի շուրջ ռուս-ադրբեջանական պայմանագրի կնքումից հետո միլիոնավոր դոլարներ է ստացել «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից»,-նշում է Խադիջա Իսմաիլովան եզրակացնելով. «Ինչո՞ւ պետք է [Ադրբեջանի] կառավարությունը խաղաղություն ուզի, եթե անվերահսկելի պատերազմական ծախսեր անելու և գողանալու հնարավորություն ունի»: Աղբյուրը՝ Ազատություն

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am