Վայոց Ձորի մարզում առաջացած խոշոր հրդեհը սկսվել է դատախազին պատկանող ռեստորանային համալիրի հարակից տարածքից. պատճառը հայտնի է . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 25-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով մոտ 20 հեկտար տարածությունում կրակը գրեթե ոչնչացրել էր մեծ թվով ծառեր ու խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ կրակը բռնկվել է «Վիկտորիա» ռեստորանային համալիրի հարակից տարածքում՝ չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակից: Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Մուշեղյանը սուրճ եփելու նպատակով կրակ է վառել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նրան պատկանող հողատարածքում և այն տարածվել է Զառիթափ վարչական շրջանին պատկանող «ԲՆԱ» կոչվող տարածք, ինչի հետևանքով էլ այրվել է չոր խոտածածկն ու գիհի և այլ ծառատեսակներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հրդեհված տարածքի և պատճառված նյութական վնասի չափը պարզվում է, իսկ ոստիկանության Վայքի բաժնում էլ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Վիկտորիա» ռեստորանային համալիրը պատկանում է Վայոց Ձորի մարզի դատախազներից մեկին և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 26-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանի, նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հարություն Մարգարյանի, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ) Վայքի և Ջերմուկի հրշեջ-փրկարարները, ոստիկանության Վայքի բաժնի 25 ծառայողներ, ինչպես նաև Վայքում տեղակայված ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի 30-ից ավելի զինծառայողներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան վարչությունների ծառայողներ՝ մարզպետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ, և ՀՀ բնապահպանության նախարարության ու անտառտնտեսության 25-ից ավելի աշխատակիցներ պայքարում էին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում՝ Զառիթափի համայնքում առաջացած խոշոր հրդեհի տարածման ու կանխման դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ըստ նախնական տեղեկությունների, կրակը տարածվել էր 20 հեկտար տարածքում, և ամբողջովին այրվել ու մոխրակույթի է վերածվել ավելի քան 100 գիհի տեսակի ծառ, ավելի քան 25 պտղատու ծառեր, սակայն հրշեջների, քաղաքացիների, ոստիկանության ու զինծառայողների անձնուրաց աշխատանքների արդյունքում մեծ թվով ծառեր փրկվել են կրակի ճիրաններից: Մյուս թևում կրակի տարածման դեմ պայքարում էին հրշեջները, ոստիկաններն ու զինվորները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարար-առայության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am