Շահեն Հարությունյանի նամակ-խնդրանքը` Նիկոլ Փաշինյանին

Ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Հարգելի պարո՛ն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ Շանթ Հարությունյանը, 2013թ.-ին դուրս է եկել փողոց՝ արժեքների հեղափոխության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի։ Շանթ Հարությունյանը, ես, և մեր գործով անցնող մեր ընկերները, դատապարտվեցինք ՀՀ քրեական օրենսգրքով՝ խուլիգանություն կատարելու համար։ Այս ամենը պարզ աչքից երևացող քաղաքական հաշվեհարդար էր՝ Շանթ Հարությունյանի քաղաքական պայքարի նկատմամբ։ Դրա վկայությունն էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԱՄՆ֊ում, որտեղ 3֊րդ նախագահը՝ խախտելով անմեղության կանխավարկածը Շանթ Հարությունյանին որակում է իբրև հանցագործի։ Սա փաստացի ցուցում էր դատական ատյանի վրա և կշտանբանք հետագա վճռի կայացման համար (ժողովրդական լեզվով ասաց՝ զանգով դատավճիռ)։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ են ճանաչել հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերություններ, քաղաքական կուսակցություններ, մշակութային գործիչներ և առանձին անհատներ։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty Internatonal-ը և Human Rights Watch-ը, եվրոպական շատ գործիչներ։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու՛ք, պարո՛ն վարչապետ։ Ի վերջո, քաղաքական գործիչ՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալ է ճանաչվել հայ ժողովրդի զգալի հատվածի կողմից։ Նա առաջիններից էր, որ թավշյա հեղափոխության հաղթական ավարտից հետո, հենց բանտից բաց նամակով դիմեց հայ հասարակությանը, և հորդորեց 3 ամիս սպասել Ձեր և Ձեր նոր կառավարության բարեփոխումներին և չիրականացնել զանգածային անհնազանդություններ։ Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։ Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։ Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները։ Նախապես շնորհակալություն։ Հարգանքներով՝ Շահեն Հարությունյան։ 26.08.2018թ.

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am