«Եթե լուրջ ներդրումներ չհոսեն դեպի սահմանամերձ շրջաններ ու փոքր քաղաքներ, ապա 10-15 տարի հետո այնտեղ բնակչություն չի մնա». Զ. Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. Եթե լուրջ ներդրումներ չհոսեն դեպի սահմանամերձ շրջաններ ու փոքր քաղաքներ, ապա 10-15 տարի հետո այնտեղ բնակչություն չի մնա, կամ կմնան հիմնականում ծերերը: Այդ պրոցեսը շատերիս կյանքում է պատահել, երբ երիտասարդներն ուսման նպատակով Երևան գալուց հետո մնում են այստեղ, այս պրոցեսը տարիներ շարունակ եղել է և կա: Կա ոչ թե այն բանի պատճառով, որ մարդիկ իրենց ծննդավայրերը չեն սիրում, կամ ուղղակի չեն ուզում ապրել այնտեղ, այլ կա, քանզի Երևանից, մի քիչ էլ Գյումրիից, Վանաձորից, Կապանից հետո մնացած տեղերում չկա նույնիսկ երեխային այգի, խաղահրապարակ տանելու տարրական պայմաններ, չկան զբոսանքի վայրեր, էլ չեմ ասում՝ աշխատատեղերի մասին: Խնդիրների մասին շատ չխոսեմ, շատերը քաջատեղյակ են, լուծումներ են պետք. Ինձ թվում է՝ կարելի է օրենսդրական մակարդակով ստիպել մասնավոր հատվածին Երևանի և մարզերի իր գրասենյակների աշխատողներին հավասար աշխատավարձ վճարեն, օրինակ բանկերի պարագայում նույն աշխատանքի համար երբեմն 50 տոկոս և ավելի քիչ են վարձատրում մարզերում աշխատողներին, մյուս կարևոր քայլը կլինի գազի և էլ. հոսանքի գների տարբերությունը Երևանի և մարզերի միջև, մարզերում պետք է դրանք ավելի քիչ լինեն, ԵՄ և այլ դոնորներից եկող ծրագրերը լավն են, բայց մի տեսակ ցաքուցրիվ են ու արդյունքը շատ տեսանելի չէ, կարելի է առաջարկել մեր գործընկերներին մեկ կամ երկու տարի կենտրոնանալ 1 համայնքի վրա, օրինակ՝ 2019թ ին բոլոր ներդրումներն ուղղել Ճամբարակին, Բերդին կամ Նոյեմբերյանին: Չգիտեմ, միգուցե շատ տարբեր բաներից խոսեցի, բայց հավատացեք՝ խնդիրն օրհասական է ու Հայաստանը միայն Երևանը չի:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am