Մերկելը ճիշտ է, նորաձևությունը՝ սխալ

Wnews.am-ը հետևել է աշխարհի ամենաազդեցիկ կնոջ հայաստանյան այցին և անդրադարել է քաղաքական գործչի ոճին: Հայաստան այցի ժամանակ էլ Անգելա Մերկելը  չէր դավաճանել իր ոճին: Ինչպես հայտնի է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրեթե չի կրում կիսաշրջազգեստներ. նա նախընտրում է տաբատներ։ Մերկելը  power dressing ոճի վառ ներկայացուցիչ է, բառացիորեն՝ հագուստ, որով իշխում ես: Այն երկաթյա լեդիների նախընտրած ոճն է: Խիստ, գրեթե տղամարդկային ոճը թույլ է տալիս խուսափել սեքսիստական վերաբերմունքից, այդպես ավելի հեշտ է ղեկավարել քո ենթակայության տակ գտնվող տղամարդկանց:  Ցավոք, ժամանակակից աշխարհը  դեռևս չի կարողանում ամբողջությամբ բացառել կնոջ հանդեպ սեքսիստական վերաբերմունքը: Անգելա Մերկելի կերպարները գրեթե միշտ նման են իրար. սև տաբատ և երկար կոստյում:  Փոփոխվում է, թերևս , կոստյումի գույնը: Կանցլերը սիրում է սև, մուգ կապույտ, կարմիրի և կանաչի բոլոր երանգները: Հենց բաց կանաչ երանգի կոստյումով էլ Անգելա Մերկելը ժամանել էր Հայաստան: Հայտնի է, որ Մերկելին բացարձակ չի հետաքրքրում նորաձևության քննադատների վերաբերմունքն իր կերպարին:  Լեգենդար Կարլ Լագերֆելդը (Chanel  նորաձևության տան գլխավոր դիզայներն ու կրեատիվ  տնօրեն)  խորհուրդ էր տվել նրան ընտրել հագուստ, մասնավորապես տաբատ՝ իր կառուցվածքին համապատասխան, բայց Մերկելը բացարձակ դրան ուշադրություն չէր դարձրել՝ շարունակելով կրել այն, ինչ կրում էր: Նա ճիշտ էր, Լագերֆելդը` սխալվեց: Մերկելն արդեն 13 տարի է պաշտոնավարում է, նա ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է և խնդիրն այստեղ բացարձակ հագուստը չէ: Ամբողջությամբ՝ wnews.am

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am