«Մերկելի այցելությունը Հայաստանին քիչ բան է տալու». Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած այցին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի համատեղ ասուլիսին, գրում է. «Միջազգային մամուլն արդեն սկսել է մեկնաբանել Մերկելի՝ Կովկաս այցելության դրդապատճառները։ Մեծի մասամբ գերիշխում է այն կարծիքը, իսկ ես դրա հետ համաձայն եմ, որ Գերմանիան, որպես այլընտրանք դիտարկում է Ադրբեջանի գազի ներկրումը Գերմանիա։ Այդ գազն արդեն հոսում է Եվրոպա՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գազատարի միջոցով։ Պուտինին, իհարկե, դա ձեռնտու չէ։ Մեզ նույնպես, բայց ի՞նչ արած։ Սկսվել է մի նոր խաղ, որին պետք է իմաստնություն ունենանք հակազդելու։ Երկրորդ դրդապատճառը Գերմանիայի նրբանկատ ձգտումն է՝ մեծ դեր ու դիրք զբաղեցնել համաշխարհային քաղաքականության մեջ, իսկ դրան կարելի է հասնել ամենուր դերակատարություն փնտրելով։ Գերմանիան փորձում է ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործել ազգամիջյան կոնֆլիկտներում ստանձնելու միջնորդի դեր։ Երեկ մամուլի ասուլիսում Մերկելը չթաքցրեց, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և ցանկանում է ավելի մեծ դեր ստանձնել Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում։ Հաշվի առնելով այն փաստը, որ սկսած Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումից մինչև վերջին պահը, Գերմանիան վարել է Թուրքիային միայն սատարելու քաղաքականություն, իսկ դա բնական էր, քանզի բխում է իր շահերից, մենք այս նոր խաղից ոչինչ չենք շահելու։ Այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանը պետք է՝ 1. Ամեն կերպ փորձի մերժել Գերմանիայի ձգտմանը՝ մասնակցելու Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը։ 2. Փորձի, հակառակը հասնել նրան, որ Գերմանիան ճնշի իր դաշնակից Թուրքիային՝ ապաշրջափակելու Հայաստանի սահմանը, մի փաստ, որին երեկ չանդրադարձան։ 3. Պահանջի, որպեսզի Գերմանիան ցեղասպանության ճանաչման շուրջ դեկլարատիվ հայտարարություններ անելուց զատ անցնի գործողությունների, իսկ դա հնարավոր է։ Կայզերական Գերմանիան, նրա պաշտոնատար անձինք, բանկերը, արդյունաբերական ու առևտրական ձեռնարկությունները մասնակցել են հայերի ունեցվածքի թալանին, իսկ այդ թալանը մինչ օրս վերադարձված չէ։ 4. Ցեղասպանություն ճանաչած պետությունը ոչ թե պետք է պահանջի հայ փախստականների վերադարձը Հայաստանի Հանրապետություն՝ հիմնավորելով, որ Հայաստանում բժշկությունը բարձր մակարդակի վրա է, իսկ տնտեսությունն աճում է, այլ հակառակը՝ պետք է փորձի ամեն կերպ ապահովել Հայաստանից Գերմանիայում փախստականի կարգավիճակ փնտրողների բուժօգնության տրամադրումը,այն պարզ պատճառով, որ դրանք՝ ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչներն են, որոնց կյանքին պարզապես վտանգ է սպառնում։ Դա այն ժողովուրդն է, որի բնաջնջումը հնարավոր դարձավ կայզերական Գերմանիայի ամենաթողության պատճառով։ 5. Ընդ որում, օրակարգում չկար մի շատ կարևոր հարց։ Գերմանիան հանդիսանում է հանքապետության արտահանած մետաղական կիսաֆաբրիկատների գնորդը, թե ինչ աղետալի հետևանքներ է թողում դրանց արտադրանքն ու արտահանումը ՀՀ բնաշխարհի ու ընդհանրապես շարքային հայի վրա, այս պարագայում թվում է, չի հետաքրքրում ինչպես Մերկելին, այնպես էլ մեր ներկա իշխանությանը։ Այս հարցը պետք է մտնի հայ քաղաքական և տնտեսական հիմնախնդիրների օրակարգ։ Այլապես տաս տարի հետո ունենալու ենք գրեթե հաշմանդամ հայ բնակչություն։ Իմ համոզմամբ՝ Մերկելի այցելությունը Հայաստանին քիչ բան է տալու։ Կարող է տալ միայն այն ժամանակ, երբ մենք նույնքան նրբանկատ վարենք մեր նավը, ոչ թե բարձվենք ուրիշի սայլին։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am