Բեռլին-Բրյուսելի ինքնուրույն քայլերը՝ Հարավային Կովկասում

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր հոդվածում գրում է. «Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։ Այս դեպքում կարևոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դե ֆակտո ղեկավարն է և Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեվորպական տարողունակություն։ Վաշինգթոն-Մոսկվա պարանաձգային մրցակցությունը վաղուց թափանցել էր տարածշրջան։ Հարաբերությունների ելևէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցային կամ ազդեցության գոտի պահպանել-նվաճելու գործողությունները։ Այժմ այդ պարանաձգության խաղի ընթացքում հավելյալ էներգիա ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եվրոպայի ղեկավարը ժամանում է Թբիլիսի-Երևան-Բաքու։ Ժամանման վայրերի հաջորդականությունը ունի քաղաքական օրինաչափություն։ Հայտնաբար հաջորդականությունը ճշտվել է՝ Եվրոպա-տվյալ երկիր համարկման հարաբերությունների կարգավիճակային հարաբերությունները նկատի ունենալով։ Այսպես. Թբիլիսի- Բրյուսել կնքվել է ընդլայնված և խորը ասոցացման համագործակցության համաձայնագիր, Բրյուսել-Երևան կնքվել է հատուկ ձևաչափի հիման վրա տնտեսական նվազ բաղադրիչով համագործակցությանխորը և համապարփակ համաձայնագիր, մինչ Բաքվի ուղղությամբ Բրյուսելը հայտարարել է, որ բանակցություններն ավարտել են, սակայն որևե փաստաթուղթ չի ստորագրվել։ Բրյուսելը ոչ միայն չի ստորագրել, այլ ևրախորհրդարանը պայմաններ է առաջ քաշել՝ քննադատելով եվրոպական արժեքներին հակադրվող Բաքվի կիրառած հատկապես ներքին քաղաքականությունը։ Տարածաշրջանում Վաշինգթոն-Մոսկվա մրցակցությունում ինքնուրույն դեր վերցնելու միտված Բեռլինի և այս դեպքում նաև Բրյուսելի քայլերի շարժառիթները լուսաւորում է այն, որ Մերկելը Թբիլիսիում ասել է, որ Գերմանիան չի կարող «ոչ» ասել ՌԴ-ին գազի և նավթի մատակարարման հարցում: Նա խոսել է Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին` նշելով, որ դա, իհարկե, հնարավոր է, սակայն այդ երկրից գազի գնումն ավելի թանկ կնստի Գերմանիայի վրա: Ըստ Մերկելի` ռուսական գազն ամենամատչելին է: Այստեղ պարզ տեսքով ասվում է, որ Գերմանիան չի ընդառաջի Մոսկվայի պահանջին՝ ռուսական տնտեսությունը բոյկոտելոււ առումով կամ չի միանա Մոկվայի դեմ Վաշինգթոնի հայտարարած տնտեսական պատերազմին։ Բայց, միաժամանակ հակառակ նրան, որ Թբիլիսիում Մերկելը չէր օգտագործել ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներ եզրաբանությունը, ինչ ակնկալում էր Վրաստանի պետությունը, այնուամենայնիւ, հայտարարել էր, որ 10 տարի առաջ ինքը վճռականորեն պահանջել էր դուրս բերել ռուսական զորքը և տասը տարի անց ևս կրկին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Չմիանալով ՌԴ-ի դեմ Վաշինգթոնի հայտարարած տնտեսական բոյկոտին՝ Եվրոպայի ղեկավարը պահանջում է ռուսական զորքերի դուս բերումը Վրաստանից։ Թվում է, որ այս պահանջը գեթ այս պահի դրությամբ դեկլարատիվ բնույթ ունի. տասը տարի առաջ հնչած միևնույն պահանջը կրկնվում է։ Մինչդեռ ռուսական գազը տասը տարուց ի վեր շարունակում է հոսել դեպի Եվրոպա. և գեթ Թբիլիսիում կատարված հայտարարության հիման վրա՝ շարունակելու է հոսել»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am