Համատեղ զվարճանքի և ուրախ հուզականության պակասը ուղղակի «սպանում է»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյուղերում և փոքր քաղաքներում կյանքը շատ տխուր է Հայաստանի գյուղերում հետազոտություններ ենք անում, նյութեր ենք գրանցում նաև ընթացիկ կյանքի մասին: Համոզված կարելի է ասել, որ մեր հանրային կյանքում զվարճությունն ու ուրախությունը չքացել է: Բացի այն, որ ընտանեկան նվազագույն բյուջեն հավաքելու հարցը շարունակում է օրախնդիր մնալ (երկար տարիներ մեզ «համոզել» են, որ մարդիկ ծույլ են, չեն ուզում աշխատել, բայց որերոդ անգամ համոզվում ենք, որ քիչ թե շատ ապրանքային հեռանկարով աշխատանքը շատերի համար արդյունավետ չի, գյուղմթերքը Հայաստանի ներսում իրացման շուկա չունի, դուրս տանելու դժվարություններն օբյեկտիվորեն շատ են՝ փակ սահմաններ, վատ ճանապարհներ, վերամշակող արտադրությունների սակավություն ևլն, արդյունքում ծախսերը երբեմն գերազանցում են եկամուտները), բացակայում է գյուղական և փոքր քաղաքների հասարկական և մշակութային կյանքը, բնակչության միակ շահագրգիռ հետաքրքրությունը կենտրոնացած է տարբեր մակարդակների ընտրությունների /տեղական ինքնակառավարման, ԱԺ, նախագահական/ վրա և գերկուսակցականացված է: Արդյունքում՝ բնակչությունը, սոցիալականից զատ, բաժանված է հակոտնյա կուսակցական, գյուղերում՝ փաստացի գերդաստանային շահերի և սեգմենտների: Մարդիկ երանությամբ են հիշում միակուսակցական խորհրդային անցյալը, երբ տեղական մշակութային տները համերգներ, թատերական խմբեր էր հրավիրում, կամ՝ վերջիններս պլանային այցելություններ էին կատարում, տեղական թատերական և երգի-պարի ինքնագործ խմբեր ունեին, և նույնիսկ պարբերական տոներ: Երանությամբ են հիշում նույնիսկ խորհրդային «ընտրությունների»՛ ձևը՝ բարձր երաժշտությամբ, տոնական հագուստով և տոնական մթնոլրտով: Այսօրվա տոնահանդեսի մշակույթը սկսվում և ավարտվում է պաշտոնական միջոցառումներով, ըստ էության՝ հոգուն և մտքին ոչինչ չտվող ճառերով, որոնց ներկա են լինում գլխավորապես «ի պաշտոնե» կուսակցական կամ վարչական ակտիվը: Համատեղ զվարճանքի և որախ հուզականության պակասը ուղղակի «սպանում է», մարդկանց կյանքը վեր ածելով աշխատանքի կամ էժանագին սուրճի շուրջ դժգոհ զրույցների անընդհատության, փոքր խանութներին պարտքերի և բանկային վարկային պարտքերի, խոպանում գտնվող հարազատների կարոտի տառապալի քննարկումների, չիրականացվող ուրախության սպասումի և փակ տարածքներում հեռուստասերիալներով իրենց առօրյա տխրությունը փարատելու հարկադրված ծեսի: Համայնքային կյանքի կայացման կարևոր գրավականներից մեկը պարբերական համատեղ ուրախ հուզականությունն է, որի կազմակերպումը, հավանաբար, Մշակույթի և գուցե նաև Տարածքային կառավարման նախարարությունների պատասխանատվությունն է, մինչև դրանք կդառնան իներցիական»:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am