Փետրվարի 27-ին Սիրիայում ներդրված հրադադարի ռեժիմը զգալիորեն պահպանվում է
ՌԴ ԱԳՆ-ում վտանգավոր եւ հակաարդյունավետ են համարել Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտմանը ԱՄՆ-ի հետ ընդհանուր հակազդեցության մշակման ձգձգումը: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքը: «Միաժամանակ վտանգավոր եւ հակաարդյունավետ ենք համարում նման ընդհանուր դիրքորոշման մշակումն անվերջ ձգձգելը: Այդ կապակցությամբ չենք բացառում, որ ստիպված կլինենք միակողմանիորեն կասեցնել այն գրոհայինների գործողությունները, որոնք չեն պահպանում հրադադարի ռեժիմը», — ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, գերատեսչությունում գոհունակությամբ նշել են ԱՄՆ-ի հետ փոխգործակցության շարունակումը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ապահովման հարցերի շուրջ: «Այդ նպատակի համար Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, որպես Սիրիային աջակցության միջազգային խմբի (ՍԱՄԽ) համանախագահներ, գործի են դրել շփման մի շարք ուղիներ, այդ թվում նաեւ` ռազմական գծով: Այսօր կարելի է խոսել այն մասին, որ փետրվարի 27-ին Սիրիայում ներդրված հրադադարի ռեժիմը զգալիորեն պահպանվում է», — նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
