Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը. Արմեն Աշոտյան

Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը: Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին: Բայց տեղ գտան նաև հարցադրումներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի.

1. Ինչու էր Նիկոլ Փաշինյանը հրավիրել Արմեն Աշոտյանին 2. ինչու էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը: Օգտագործեմ այդ առիթը հետևյալ տեսակետս վերահաստատելու համար: Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, ներքին թեժ պայքարից և քաղաքական գնահատականներից, մենք պետություն ենք ներկայացնում: Լինելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ՝ արել և անելու եմ դա իշխանափոխությունից առաջ և հետո: Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը: Ես էլ լավություն չեմ արել, երբ ընդունել եմ հրավերը: Ինձ լավություն չեն արել, երբ իմ քննադատությունից և ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին ներգրավել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը ապահովող հանձնաժաղովի մեջ: Ոչ էլ ես եմ լավություն արել, երբ համաձայնել եմ աշխատել այդ ձևաչափով: Ես լավություն չեմ անում կառավարությանը, երբ ԵՎՐԱՆԵՍԹ-ում, Եվրոպական Խորհրդարանում կամ այլուր պայքարում եմ Հայաստանի ազգային շահերի համար: Ոչ էլ վատություն եմ անում օրվա իշխանություններին, երբ այդ նույն միջազգային հարթակներում քննադատում եմ իրենց գործողությունները: Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք, պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում, օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների: Ասում եմ սա, որպես քաղաքական աքսիոմ, պարզ ճշմարտություն, որպես պետությունը սիրող մարդ: Այդպես շարունակելու եմ վարվել այնքան ժամանակ, որքան օգտակար կլինեմ իմ երկրին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ և միջազգային պարտավորությունների կատարման հարցում: Կառավարությունները գալիս են ու գնում են, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մշտապես և բոլորինը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am