Զբոսաշրջիկները հրաժարվում են մեկնել Թուրքիա

Ստամբուլում ահաբեկչական ակտերի շարքը, որոնցում մեղադրում են «Իսլամական պետությանը» եւ քուրդ գրոհայիններին, հզոր հարված է հասնում Թուրքիայի զբոսաշրջությանը, որը լուսավոր կետ էր այդ երկրի դանդաղող տնտեսական աճի ֆոնին։ Ամռանը տոմսերի ամրագրումը 40 տոկոսով պակասել է նախորդ տարվա համեմատ, իսկ հյուրանոցների պատվերները ավելի քան կրկնակի պակասել են։ Հարյուրավոր հյուրանոցներ, հյուրատներ եւ հյուրանոցա-ժամանցային համալիրներ վաճառքի են հանվել, գրում է Inostmi-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։ Թուրքիայի ՀՆԱ 4 տոկոսը բաժին է ընկնում հենց զբոսաշրջությանը, իսկ այդ ոլորտում աշխատում է ավելի քան 1 մլն մարդ կամ աշխատունակ բնակչության 7 տոկոսը։ Այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրական տվյալները։ 2001-2014թթ. զբոսաշրջությունից ստացված եկամուտը եռակի աճել էր՝ հասնելով ռեկորդային 34.3 մլրդ դոլարի։ 2012թ. Ստամբուլը, համաձայն MasterCard-ի ինդեքսի,  համարվում էր ամենահայտնի տուրիստական վայրերից մեկ։ Թուրքիայի հյուրանոցներն ու տուրիստական բիզնեսին  հարված հասցրեցին ռուսական պատժամիջոցները, որոնք ընդունվեցին Սիրիայում Սու-24 օդանավը խոցելուց հետո։ Միգուցե տուրիզմը կարողանար դիմանալ պատժամիջոցների պայմաններում, եթե չլինեին ահաբեկչությունները։ Մահապարտների պայթյունները վախեցրել են եվրոպացի զբոսաշրջիկներին։ Անցյալ աշնանը Անկարայում հանրահավաքի ժամանակ հնչած պայթյունից զոհվել էր ավելի քան 100 մարդ։ Վերջին մեկ ամսում 2 մեքենա է պայթել, ինչը տասնյակ մարդկանց կյանք է խլել» Երկու պայթյուն էլ իրականացրել են քուրդ զինյալները, ինչը նշանակում է ապստամբ քրդերի գործելաոճը փոխվել է իր բազմամյա մարտավարությունը՝ անցում  կատարելով քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի դեմ հարձակումներին։  

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքում Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Հերիք չէ՞՝ դու քո ապազգային ու թրքահպատակ գործերին խառնես Պապ թագավորին. Էդուարդ Շարմազանով Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են․ քաղաքագետ Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը հիշել է Սահմանադրության մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Փաշինյանը բոլոր ճակատներում կռիվ է տալու իր առավելագույն ընտրական հարմարավետության ու արդյունքի համար․ քաղաքագետ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի ՀՀ սահմանադրության փոփոխություններից հետ. Ալիև Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է․ Իշխան Սաղաթելյան Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են գումարներ, որոնք վերցնելու իրավասություն չունեին․ Էրիկ Ալեքսանյան Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am