Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 25-ին Հրազդան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետո, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը դատապարտեց այդ լուսանկարի տարածումը։ Վանեցյանի կարծիքն այս առումով կիսում է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը։
«Այդպիսի լուսանկարների տարածումը դատապարտելի է։ Զանգվածային լրատվության միջոցներն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն ու չտրվեն նման լուսանկարներ հրապարակելու գայթակղությանը»,- ասաց Զեյնալյանը։
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը