ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հայ գործարարներին

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս մի հայտարարություն հնչեցրեց, որում մասնավորապես ասված էր, թե հայաստանյան գործարարները պետք է խորհրդատվություն ստանան ԱՄՆ դեսպանատանը մինչ իրանական ընկերությունների հետ բիզնես–հարաբերություններ սկսելը: Դեսպանը նշել էր, թե դեսպանատան հետ խորհրդակցելը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հայ գործարարները չհայտնվեն ԱՄՆ–ի հակաիրանական սանկցիաների տակ: Այս հայտարարությունը մեծ արձագանք գտավ հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցներում: Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ նշեց, որ հայ գործարարները ոչ մի դեպքում որևէ խորհրդատվություն չպետք  է ստանան ամերիկյան դեսպանատնից Իրանի հետ աշխատելու պարագայում, որովհետև հայ–իրանական գործարար կապերը, տնտսական կամ քաղաքական հարթության մեջ ունեցած չափազանց բարձր մակարդակի հարաբերությունները ենթադրում են, որ այս երկու պետությունները, այդ թվում՝ մեր երկրների գործարարները միմյանց հետ պետք է աշխատեն առանց որևէ երրորդ կողմի խորհրդատվության կամ միջամտության: «Ինչ վերաբերում է դրա ենթատեքստին, ապա կարծում եմ, որ կոչ էր արվում հայ– իրանական հարաբերությունները համապատասխանեցնել Միացյալ Նահանգների շահերին: Կարծում եմ՝ սա ոչ մասնագիտական հայտարարություն էր: Եթե մտահոգություն կա՝ կապված հայ գործարարների բիզնեսների հետ, ապա Միացյալ Նահանգների դեսպանատունը իր կայքում կամ Հայաստանի համապատասխան պատկան մարմինների, նախարարությունների և այլ կառույցների մասնագետներին կտրամադրեր տեղեկատվություն, որը կներառեր կոնկրետ այդ պատժամիջոցների հատվածները և այն հնարավոր վտանգները, որոնք կարող են առաջանալ նման պատժամիջոցների պայմաններում գործարար կապերը զարգացնելու տեսանկյունից: Այսինքն՝ տեղեկատվությունը պետք է լինի բաց, հասանելի, այլ ոչ թե այդ տեղեկատվությունը ստանալու համար անհրաժետություն լինի խորհրդակցել ԱՄՆ դեսպանատան հետ»,– նկատեց Ոսկանյանը: «Փաստի» հետ զրույցում իրանագետը նաև կարծիք հայտնեց, որ սա ոչ միայն բիզնես առումով է ոչ մասնագիտական: Սա պետք է մերժվի՝ հաշվի առնելով շատ կարևոր մի հանգամանք: Ոսկանյանի խոսքով, մեր պետության արժանապատվության խնդիրն է, որպեսզի մեր գործարարը խորհրդատվություն ստանա հենց Հայաստանի պատկան մարմիններից, այլ ոչ թե մեր երկրում գտնվող օտարերկրյա ներկայացուցիչներից: Եթե այդ հայտարարությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ հայ–իրանական տնտեսական հարաբերությունների վրա, ապա ի՞նչ արժեք ուներ այն առհասարակ: Սրան ի պատասխան՝ զրուցակիցս նշեց, թե ակնհայտ է, որ այս պահի դրությամբ Միացյալ Նահանգները այդքան էլ հստակ քաղաքականություն չի վարում Իրանի նկատմամբ՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Դրանք մեկ խստանում են, մեկ ինչ–որ առումով նահանջ է նկատվում այդ խստացումների մեջ: Ոսկանյանը մատնանշում է հատկապես վերջին հայտարարությունը, որը կրկին հրավեր էր Իրանի նախագահին բանակցելու, այն դեպքում, երբ Իրանի նախագահը ԱՄՆ–ի հետ բանակցելու հնարավորությունները այս պայմաններում բացառել էր: «Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ՝ պետք է նախ հստակեցվի ԱՄՆ–ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ, որպեսզի նաև համաշխարհային հանրությունը հասկանա, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում: Մյուս կողմից, եթե հայ գործարարները, որոնք աշխատում են Իրանի հետ, չունեն շատ սերտ բիզնես–կապեր ԱՄՆ–ի հետ, ապա չեմ կարծում, որ որևէ խնդիր կունենան նույնիսկ Միացյալ Նահանգների ամենախիստ պատժամիջոցների գործարկման կամ կիրարկման դեպքում: Մենք ունեցել ենք Իրանի հետ գործարար հարաբերություններ նույնիսկ ամենխիստ պատժամիջոցների պայմաններում: Եվ եթե այդ պատժամիջոցները եղել են միջազգային բնույթի, ապա Հայաստանը որևէ կարմիր գիծ չի հատել և դեմ չի գնացել միջազգային հանրությանը, չնայած պահպանել է բարեկամական հարաբերություններն Իրանի հետ: Սա անուղղակի ճնշում է մեր գործարար շրջանակների նկատմամբ, որը կարող է առաջացնել որոշակի լրացուցիչ վախեր և հետ պահել մեր գործարարներին իրանցի գործընկերների հետ իրենց համագործակցությունը ընդլայնելու կամ այն սկսելու հեռանկարներից»: Նմանատիպ հայտարարություններից հետո Իրանի՝ տնտեսական կոլապսի կամ փակուղու մեջ հայտնվելու հավանականությունը որքանո՞վ է իրատեսական հարցին էլ պատասխանեց, որ որոշակի ռիսկեր կան և դրանց մասին չխոսելը արդարացի չէ: Ոսկանյանի դիտարկմամբ, սակայն, մեկ կարևոր հանգամանք կա՝ Միացյալ Նահանգները որպես ՀՀ գործընկեր պետություն պետք է հասկանա Հայաստանի իրավիճակը. Հայաստանն Իրանի հետ իր հարաբերությունները զարգացնում է երկկողմանի ծայրաստիճան խիստ շրջափակման պայմաններում: «Այնպիսի պայմաններում, երբ մեր նկատմամբ բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուրքիան, ոչ միայն Հայաստանի սահմաններն են փակ պահում, այլև պարբերաբար հանդես են գալիս Հայաստանը մեկուսացնելու, տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու սպառնալիքներով, իսկ Ադրբեջանի պարագայում՝ նաև շատ դեպքերում զինված սադրանքներով: Հայաստան–Իրան հարաբերությունների պատմությունն էլ թույլ է տալիս հուշել ԱՄՆ– ին, որ մեր երկու պետությունները, անցնելով 1000–ամյա շփումների և հարևանության ճանապարհով, այսօր միմյանց հետ գործակցում են՝ ելնելով բացառապես սեփական շահերից: Սա չի նշանակում, որ մենք չպետք է հաշվի առնենք այլ խաղացողների, հատկապես՝ գերտերությունների շահերը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանին դնել կամ–կամ–ի ընտրության առջև, կարծում եմ, կոպտագույն սխալ է և անարդյունավետ քաղաքականություն»,– նշեց նա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am