SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 23-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում բռնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Վարդան Բադալյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է անձնական խուզարկության ու նրա մոտ հայտնաբերվել է 200-ից ավելի «Մեթադոլ» տեսակի դեղահաբեր։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Բադալյանն աշխատում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես դեղագետ, իսկ նշված օպերացիան իրականացվել է ոստիկանության կողմից հայտարարված «Կանեփ-կակաչ 2018» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղագետը ստորագրությամբ բաց է թողնվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը