Հերթում առաջին էշելոնն է

Արտահերթ ընտրություններին ընդառաջ օղակը ավելի է սեղմվում նախորդ իշխանության առանցքային դերակատարների, ավելի ճիշտ՝ դեռեւս նրանց մերձավորների շուրջ։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին։ Նա մեղադրվում է հուլիսի 8-ին՝ Վարդավառի օրը, Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ավետիք Սարգսյանի նկատմամբ սպանության սպառնալիքներ տալու համար՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կարեն Գասպարյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում։ Շաբաթներ առաջ էլ ձերբակալվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», Հատուկ քննչական ծառայության քննիչը նախկին վարչապետի եղբորը կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել: ՀՔԾ-ի պնդմամբ՝ Հենրիկ Աբրահամյանը «ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ»: Նշված տարածքում խուզարկությունից հետո Ամբիկ Գևորգյանն ու Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել են: Կալանավորվել է նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին։ Նա էլ մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի համար: Այսուհանդերձ, ուշագրավ է, թե ինչու է նոր իշխանությունը իրավական գործընթաց սկսել ոչ թե առաջին էշելոնի ներկայացուցիչների դեմ, այլ նրանց հարազատների, եղբայրների, թիկնապահների եւ այլն։ Մանավանդ որ ընդդիմադիր կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր ելույթներ ունենում՝ ասենք Սաշիկ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների հետ կապված աղմկահարույց պատմությունների մասին։ Եթե վերաբացվում է 11 տարվա վաղեմությամբ գործը, ապա ինչն է խանգարում ավելի թարմ հետքերով գործողություններ սկսել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ծայրաստիճան սրել իրավիճակը արտահերթ ընտրություններից առաջ՝ հասկանալով, որ իր հորինած «հակահեղափոխությունը» կարող է հզոր թափով առաջ ընթանալ։ Իսկ դրա դեմ ինքը մեծ հաշվով ոչինչ անել չի կարող, պետության ղեկավարը չէ՞ որ ամենօրյա միտինգների կազմակերպմամբ չէ որ պետք է զբաղվի։ Իսկ մերձավորների շուրջ օղակը սեղմելով՝ նա առանցաքյին դերակատարներին գուցեեւ հնազանդեցնելու խնդիր է լուծում։ Մանավանդ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից հետո նախորդ իշխանությունների մոբիլիզացիայի մասին լուրերը շարունակում են ակտիվանալ։ Ակամայից բոլորի մոտ ներքին ցանկություն կա վերադառնալու նախկին ժամանակներին, թեկուզ առանց պաշտոնի, բայց ապահով կարգավիճակում։ Իսկ այս դեպքում թե Վովա Գասպարյանը, թե Սաշիկ Սարգսյանը եւ մյուսները հասկանում են, որ փոքր-ինչ ակտիվությունը կարող է իրենց մասին հաստափոր գործերի առիթ հանդիսանալ։ Մյուս կողմից սա ամենեւին էլ չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո էլ խնայելու է առանցքային դերակատարներին, ավելին գուցե նրանց բոլորի հարցերը միասին լուծի՝դաշտը մաքրելով յուրայինների համար։ Ժողովրդի միջոցով իշխանության եկած պետության ղեկավարը բոլորից լավ է հասկանում, որ նույն ժողովրդի կողմից մերժելի պաշտոնյաների, այն էլ առաջին կալիբրի, հետ համագործակցության դեպքում շատ արագ կկնքի իր քաղաքական մահկանացուն: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am