Գերմանիան այդպես էլ գործնականում չի առերեսվում հայոց ցեղասպանությանն իր մասնակցությանը

«Ադրբեջանը ռազմավարական ու էներգետիկ առումով կարևոր գործընկեր է, պնդում են Գերմանիայի կառավարությունում, սակայն իրավապաշտպանները հիշեցնում են, որ երկիրը ղեկավարում է բռնապետ Իլհամ Ալիևը, ով իշխանությունը ժառանգել է հորից՝ 2003-ին»,- գրում է գերմանական «Տագեշպիգել»ը՝ մեջբերելով ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի խոսքերը. «Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ նախագահն իր կնոջը կարգել է փոխնախագահ»: Մերկելը Հայաստանում չխուսափեց և չէր կարող խուսափել Ցեղասպանության թանգարան այցելությունից, Ցեղասպանությունը Գերմանիայի խոցելի, դեռևս արյունահոսող վերքն է: Վերք, որը միաժամանակ ներկայիս Գերմանիայի հեղինակությունը բարձրացնող կայուն վարկ է՝ Գերմանիան ամբողջ աշխարհին դաս է տալիս հոլոքոստի հարցում «անցյալի հետ գործնականում առերեսվելու» հետևողական վարքով: Բայց Գերմանիան այդպես էլ գործնականում չի առերեսվում հայոց ցեղասպանությանն իր մասնակցությանը: Առանց Գերմանիայի մասնակցության և նույնիսկ առանց գերմանական ոգեշնչնչման երիտթուրքերը չէին համարձակվի իրականացնել հայերի, հույների, ասորիների կոտորածները: Տեղահանություններ անել թերևս կհամարձակվեին, բայց տոտալ կոտորածներ՝ թերևս ոչ: Այդ կոտորածներն էին, ի վերջո, հոլոքոստ իրականացնող նացիստների ներշնչանքի աղբյուրը: Երևանում հայոց Ցեղասպանության հուշարձան ու թանգարան այցելության ժամանակ նույնպես Մերկելը լռեց, նույնիսկ խուսափեց «հայերի ցեղասպանություն» եզրույթից, չնայած դա լավ առիթ էր Գերմանիայի դեմ հաճախակի բարձրաձայնվող Էրդողանի հոխորտանքները որոշ հավասարակշռության բերելու: Եթե Մերկելը արդեն փաստացի մարսել է նաև Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքն Ադրբեջան մերժելու փաստը, և այսօր ու վաղը Բաքվում գազային պայմանագրի հարցի շուրջ համաձայնության գա բռնապետի իմիջ ունեցող Ալիևի հետ՝ կարելի է կասկածել, որ Գերմանիան վաստակել է Եվրոպայում ժողովրդավարության առաջատար լինելու և «հանցավոր անցյալի հետ գործնականում առերեսվելու» իմիջը: Վերջ ի վերջո «հանցավոր անցյալի հետ գործնականում առերեսվելու» խնդիրը ինքնանպատակ չէ, դրա գործնական նպատակը աշխարհում այդ կարգի հանցագործությունները նվազեցնելն է: Եվ եթե այսօր գազով կարելի է գնել հանցագործությունների և անպատժելիության իրավունքը, ապա կարելի է ասել, որ Գերմանիան մեծ հաշվով շարունակում է սատարել պոտենցիալ հանցագործությունների հնարավորությունը: Եվ ես նախապես համաձայն չէմ այս կարգի գործարքները «իր երկրի շահերով» արդարացնող կամ բացատրող գրառումներին: Միշտ էլ կգտնվեն ցեղասպանությունները և տարատեսակ սարսափելի հանցագործությունները դրանք իրականացնողների երկրի շահերով բացատրողներ: Բոլոր պետական, միջպետական, մասնավոր գործարքների հետևում էլ շահեր կան, խնդիրը մարդկային հանրային անվտանգությունը շահերից վեր դասելու և բարոյական լուծումներ գտնելու մեջ է: Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am