Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ 18 անձ բացատրություն է տվել
Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ՝ մարտի 8-ին տեղի ունեցած սկանդալային միջադեպի վերաբերյալ մարտի 9-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին ի պատասխան մեր հարցին, ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ծառայողական քննության ընթացքում արդեն իսկ 18 անձանցից բացատրություն է վեցրվել՝ այդ թվում «Դիանա» ռեստորանի աշխատակիցներ եւ ոստիկանության աշխատակիցներ: Armlur.am-ն այսօր գրել է, որ մարտի 8-ի երեկոյան, մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։ Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած քարշ տալով նրան փորձել է ներս տանել։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գեւորգյանին՝ հայհոյանքներ տալով։ Արթուր Գեւորգյանը Ազիզիյանի տեղակալի եղբայրն : armtimes.com
