Սերն անցողիկ է

Հրապարակը իր խմբագրականում  գրում է. Ժողովրդական զանգվածների սերը որքան հաճելի, նույնքան անցողիկ երեւույթ է։ Շատերն են այս շրջանում հիշում, թե ինչպես էին մարդիկ պաշտամունքի հասնող սեր ու հարգանք տածում 90-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ եւ ինչպես մի քանի տարի անց սկսեցին «մերժել», իսկ 1996-ին ուղղակի նրա դեմ քվեարկեցին։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես 1988-ին Օպերայի հրապարակում սուլեցին Կարեն Դեմիրճյանին՝ նրա «Ղարաբաղը գրպանումս չի, որ հանեմ տամ ձեզ» արտահայտության համար, եւ ինչ սիրով ու հիացմունքով ընդունեցին 1997-ին նրա վերադարձը մեծ քաղաքականություն եւ ինչ մեծ ցավ ապրեցին 99-ին՝ նրա մահվան առիթով։ Նույնկերպ 96-97-ին ի խորոց սրտի Լեւոն Տեր-Պետրոսյանին «մերժած» ժողովուրդն ինչպես 2007-2008-ին ցնծությամբ ընդունեց նրա վերադարձը եւ ինչպես կրկին վստահեց նրան։ Սիրո եւ ակնածանքի հեղեղն իր վրա զգացել է նաեւ Ստեփան Դեմիրճյանը, որի ոտքերի առաջ գառներ էին մորթում 2003 թվականին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ձեռքսեղմումը ջերմացնում էր մարդկանց հոգիները, եւ նրանք 2013 թվականի նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, 540 հազար քվե տվեցին նրան։ Ժողովրդի սիրո եւ հարգանքի թիրախներից է եղել նաեւ Զարուհի Փոստանջյանը, ում ելույթներով եւ խիզախությամբ հիանում էին մարդիկ վերջին տարիներին։ Այդ սերն ու հիացմունքն իրենց վրա զգացել են նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը», Հաց բերողը, ուրիշներ։ Մի բան պարզ է, որ հասարակությունը հերոսների, սիրո թիրախի, հիացմունքի ու պաշտամունքի առարկայի կարիք ունի միշտ։ Թիրախներն ու հերոսները փոխվում են, սիրո եւ հարգանքի ուժը մնում է։ Բայց պատմություն իմացող խելացի մարդիկ հասկանում են, որ այդ սիրուց չի կարելի շլանալ, չի կարելի հեռուն գնացող եւ երկարաժամկետ հետեւություններ անել։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am