«Ռուսաստանը չի կատարում 2008-ին ստանձնած միջազգային պարտավորությունները»․ Վրաստանի վարչապետ

Վրացական apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մեղադրել է Ռուսաստանին Աբխազիայում և Ցխինվալի շրջանում տեղակայված զորքերի հետ կապված միջազգային պարտավորությունները չկատարելու համար: «Ցավոք, Ռուսաստանը չի կատարում միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է 2008 թվականին, և շարունակում է մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված պահել»,- ասել է Վրաստանի վարչապետը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Պատերազմից հետո խիստ նվազել է Աբխազիայի ու Ցխինվալի բնակչության թիվը։Կա միջազգային իրավունք, կան ստորագրված համաձայնագրեր, որոնք պետք է կատարվեն։ Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Գերմանիան երկխոսություն են վարում Ռուսաստանի հետ, որն անպայման արդյունքի կբերի։ Մեր ամենամեծ ցավն այն է, որ օկուպացված տարածքներում կտրուկ նվազում է բնակչության թիվը։ Մինչ պատերազմն Աբխազիայում ապրում էր 530.000 մարդ, իսկ այսօր՝ 100.000-ից քիչ ավելի։ Ցխինվալի շրջանում բնակչությունը նվազել է շուրջ 5 անգամ՝ չգերազանցելով 20.000-ը»,- ասել է Բախտաձեն։ « ԵՄ ու, հատկապես, Գերմանիայի դերը Վրաստանում հակամարտությունների կարգավորման հարցում։ԵՄ-ն ու Գերմանիան բավականին լուրջ դեր ունեն, ուզում եմ բոլորին հիշեցնել, որ միջազգային առաքելություններից այսօր միայն մեկն է գտնվում Վրաստանում, դա ԵՄ առաքելությունն է։ Օգտվելով առիթից՝ պետք է շնորհակալություն հայտնեմ տիկին կանցլերին այդ առաքելության պարտադիր շարունակման համար»,- ընդգծել է Բախտաձեն։ «Աբխազների, վրացիների ու օսերի միջև հարաբերությունները թշնամական չեն, ինչն էլ հիմք է տալիս հարցի քաղաքական լուծումը գտնելու համար։Մեր դիրքորոշումն այն է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում բարդ չէ գտնել հակամարտությունների կարգավորման մեխանիզմը», - նշել է վարչապետը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am