Զինված ջոկատը՝ քաղաքականության մեջ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է եւս մեկ կուսակցություն` «Սասնա ծռեր» անվամբ: Երեկ այդ մասին հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Նրանք նշել են, որ այդ կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հավակնելու են քաղաքական դաշտում ունենալ լուրջ դերակատարություն: Ու թեեւ երեկ Ժիրայր Սեֆիլյանը պնդում էր` իրենք նեցուկ են լինելու Փաշինյանի կառավարությանը, Վարուժան Ավետիսյանը, որ մեղադրվում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ, միանգամայն հակառակ տրամաբանության մեջ հեռուն գնացող ակնարկներ է արել:

Սկզբում նա ասել է, թե նոր ստեղծվելիք կուսակցությունը չի հանդիսանա զինված խմբի ժառանգորդը, եւ որ այդ խումբը ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում փակել է զինված պայքարի էջը։ Մյուս կողմից, սակայն, Ավետիսյանն ասել է, որ «Սասնա ծռեր» խմբավորմանը չպետք է դատեն, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենց դատեն, ուրեմն Սերժ Սարգսյանը իշխանությունից չի հեռացել։
Առաջին հայացքից տպավորություն է, թե մշտապես իրենց ծայրահեղական մոտեցումներով հայտնի, երեք ոստիկանի սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերը» Փաշինյանի իշխանության օրոք ազատ արձակվելուց հետո որոշել են, այնուամենայնիվ, քաղաքական դաշտ մտնել` ընդունելով քաղաքական պայքարի կանոնները: Բայց սա միայն առաջին հայացքից: Նրանք, միեւնույն է, քաղաքականություն են մտնում «զենքով»` չհրաժարվելով զինված պայքարի մեթոդներ կիրառելուց: Պարզապես հիմա բարձրաձայն չեն խոսում այդ մասին: Բացի այդ` պայքարի նման մեթոդների կդիմեն ոչ միանգամից, այլ, օրինակ, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում պարտություն կրեն: Օդում կախված լուրերի համաձայն` մասնավոր զրույցներում եւս «Սասնա ծռերի»՝ ազատ արձակված անդամները երբեմն կոշտ հայտարարություններ ու ակնարկներ են անում նաեւ այս իշխանությունների մասին խոսելիս՝ ասելով, որ չեն վստահում Փաշինյանի կառավարությանը ու նրան համարում են «Սերժի մարդը»: Եւ սա այն դեպքում, երբ իրենք հենց Փաշինյանի կառավարության օրոք են ազատ արձակվել, որովհետեւ ՀՀԿ իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէին պատկերացնի, որ ճաղավանդակներից դուրս կգան»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am